Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

Սահմանամերձ Վազաշեն գյուղը` իր խնդիրներով


vazashen

Տավուշի մարզի Վազաշեն գյուղն ունի 800 բնակիչ. մինչև 1990-ականները գյուղն ունեցել է 370 տնտեսություն, այսօր գրեթե մնացել է ուղիղ կեսը: Ադրբեջանի սահմանից գտնվում է 2 կմ հեռավորության վրա, տեղ-տեղ նույնիսկ՝ 1 կմ:

Գյուղի բնակիչները պատմում են, որ հատկապես 1992թ. հետո սկսվեց արտագաղթը, երբ ադրբեջանցիները մտել էին գյուղ և 17 հոգու սպանել:

Վազաշենցիները չեն կարողանում զբաղվել հողագործությամբ, քանի որ գրեթե երեք կողմից գտնվում են թշնամու նշանառության տակ. շուրջ 1650 հա չեն կարողանում մշակել, այն սահմանային գոտում է:

Վազաշենցիներն զբաղվել են հիմնականում խաղողագործությամբ, իսկ այս տարիներին չմշակվելով՝ այգիների հիմնական մասը չորացել է. անգամ չեն կարողանում տնամերձերում բանջարեղեն աճեցնել, ստիպված գնում են:

Լրագրողների հետ զրույցում Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հաստատում է համագյուղացիների խոսքը, որ գյուղում չեն կարողանում զբաղվել հողագործությամբ՝ նախ կրակոցները հնարավորություն չեն տալիս, նաև ոռոգման խնդիր կա:

Գյուղապետը նշում է, որ գյուղից արտագաղթ կա, հիմնականում աճող ընտանիքներն են հեռանում գյուղից, երիտասարդները, տները դատարկվում են, դռները` փակվում: Նաև 2015թ. օգոստոսյան դեպքերից հետո է նկատվել արտագաղթ. «Այդ ժամանակ ադրբեջանցիները կրակում էին գյուղի ուղղությամբ, և հինգ ընտանիք գյուղից տեղափոխվեց Իջևան»,- ասում է Լ. Բադիրյանը:

Նա նաև նշում է, որ վերջին շրջանում զենքերի տեսակները խոշորացել են, և ադրբեջանցիներն իրենց ավելի լկտի են պահում, հաճախ են կրակում, նաև դպրոցի վրա:

Գյուղապետը փոխանցեց, որ գյուղի տարածքում ոսկու բազմամետաղային հանք կա, կանադացիներն աշխատանքներ են տանում, չի բացառվում, որ շահագործեն, թեև տեղեկացված են հանքերի վտանգների մասին, սակայն սահմանային գյուղի համար կարևորն աշխատատեղերի ստեղծումն է և արտագաղթի կանխումը:

Լորիկ Բադիրյանը շեշտում է, որ կարևորն աշխատատեղ լինելու հարցն է, իսկ ադրբեջանական կրակոցներին արդեն սովորել են: