Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Ծառուկյանը ժողովրդին «կքցի», բայց իր ընկերոջ «թանին թթու չի ասի»


sargsyan tsarukyan

«Ծառուկյան» դաշինք պրոյեկտը հայտնվեց, երբ իշխանությանն անհրաժեշտ էր ինքնապահպանվել: Ու որքան էլ նախագահ Սարգսյանը պրոյեկտի մասին արված հայտարարությունները որակեց «անհեթեթություններ», այնուամենայնիվ, ոչ մեկի համար գաղտնիք չմնաց, որ իրեն ժողովրդի ընկեր հայտարարող «Ծառուկյան» դաշինք դարձած ԲՀԿ-ն իրականում գործում և աշխատում է Հանրապետական կուսակցության օգտին ու միայն նրա:

Այն, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը չէր կարող լինել ընդդիմություն, մի առիթով հայտարարել է հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը. «Մենք չենք կարող ընդդիմություն լինել, արդեն չորս ընդդիմություն կա, մենք էլ գանք, կլինի 5-ը: Այդքան շատ ընդդիմություններ չեն կարող լինել…»,- ասել է նա: Ծառուկյանը նաև ասել է, որ իրենք շարժվում են խղճի մտոք, սակայն պարզվում է՝ այդ «խիղճ»-ը տարել է նրան ո՛չ թե դեպի ժողովուրդը, այլ այդ ժողովրդին ճնշող ու կառավարող Հանրապետական կուսակցություն:

Այս կերպ Գագիկ Ծառուկյանը վարձահատույց է լինում իրեն «կոլբայի մեջ աճեցրած» կուսակցությանն ու նրա ղեկավարին, ում «թեթև ձեռքով» ժամանակին «խրատական ապտակ ստացավ» ու հեռացվեց քաղաքականությունից և նույն ձեռքով էլ, արդեն «ապաշխարած»՝ դարձյալ վերադարձվեց:

Այդպես շարունակվեց «Ծառուկյան» դաշինք-ՀՀԿ, մի պահ ընդհատված, փոխշահավետ համագործակցությունը՝ «ես քեզ, դու՝ ինձ» սկզբունքով. Ծառուկյանն օգնում է Հանրապետականին, Հանրապետականը՝ փոխհատուցում իր ծնած ու սնած «հրեշին»:

«Ծառուկյան» դաշինք խմբակցությունն ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ Հանրապետականից հետո:

Այնպես որ, մի ժամանակ Հանրապետականի դեմ դուրս եկած Ծառուկյանն այսօր Հանրապետականների ընկերն է: Միասին քվորում են ապահովում, ԱԺ նախագահ ընտրում, միասին մասնակցում են ընկերական հանդիպումների ու առիթների, ինչպես օրինակ՝ վերջերս հանրապետականների հետ, Ծառուկյանը եղել է գեներալ Սեյրան Սարոյանի ծննդյան արարողությանը, իսկ Ծառուկյանի «մարդիկ» էլ աշխատում են Տարոն Մարգարյանի համար… Ու հիմա էլ Ծառուկյանը համարձակ հայտարարում է, թե վարչապետի կատարած աշխատանքներին չի կարող գնահատական տալ, որովհետև «Կարենն իր ընկերն է». «Էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը, դա ես կոռեկտ չեմ համարում»,- ասել է նա:

Հավանաբար հենց նույն «կոռեկտության» չափորոշիչներից էլ ելնելով՝ Ծառուկյանը չի պատասխանել նաև Սերժ Սարգսյանի՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելու մասին իրեն ուղղված հարցին:

Ցանկալի՞ թեկնածու է իր համար Սարգսյանը, թե՞ ոչ, հարցին նա մոտավորապես պատասխանել է, թե դա «որոշողը Հանրապետականն է… կորոշեն՝ նոր մենք համապատասխան կասենք»:

Մի խոսքով՝ Ծառուկյանը լավ ընկեր է և իր ընկերոջ «թանին թթու չի ասում»:

Իսկ այն, հարցին, որ՝ եթե ժողովուրդն ընդվզի և չցանկանա Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում, կկանգնի՞ արդյոք Ծառուկյանը ժողովրդի կողքին, վերջինս պատասխանել է. «Բայց ժողովուրդն իր ձայնը՝ 50+1, տվեց ՀՀԿ-ին… ժողովուրդն ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայնը տար՝ ում հավատում էր… հավատացել են, տվել են»:

Իսկ եթե ժողովուրդն ինքն է ընտրել իր ղեկավարին, Ծառուկյանն «իր ժողովրդի ցավն էլ տանի», նա իր ժողովրդին «սիրում է» ու «երբևէ ժողովրդին չի բաժանելու իրենց ձայն տվածների և չտվածների»:

Հատկապես որ հեռահար նպատակներ ունի. նա դեռ պետք է հայտնվի 2018 թվականի կառավարության կազմում: Օդում կախված լուրերի համաձայն՝ Ծառուկյանը հավակնում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը:

Այստեղ չի քննարկվում արդեն, թե որքանով է կոռեկտ «սիրված» ժողովրդին խաբելը, հուսահատեցնելն ու «քցելը»: Այնպես որ, այս անգամ էլ կստացվի՝ ինչպես միշտ. ժողովուրդը դարձյալ կմա լուսանցքում՝ իշխանության աթոռակռվին հեռվից դիտողի դերում:

Արմինե Մկրտումյան