Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Ամեն ինչը հոյակապ է, մնացել է մենակ ԵՏՄ մտնել-չմտնելո՞ւ հարցը. Վարդան Բոստանջյան


vardan bostanjyan

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Հայաստանի ԵՏՄ կազմում ընդգրկվելուց հետո, ո՛չ հետընթաց է տեսել, ո՛չ առաջընթաց: Բայց միևնույնն է՝ նա ԵՏՄ-ից դուրս գալը նպատակահարմար չի գտնում և դրական չի վերաբերվում «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ տնտեսագետը հորդորեց ընդհանրապես մեր երկրի հաջողություններն ու անհաջողությունները չկապել ԵՏՄ անդամակցության հետ:

«Դուրս է գալիս՝ ամեն ինչը հոյակապ է, հիմա մնացել է մենակ մի միություն մտնելու հարցը: Եվ պարզվում է, որ եթե հանկարծ այդ միություն չմտնեինք, հոյակապ կլիներ ամեն ինչը: Եվրոպական երկրներն էլ շնչահեղձ սպասո՞ւմ են մեզ, որ գնանք էնտեղ հանգրվանենք»,- ասաց նա:

Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ ԵՏՄ անդամ երկրներում ապրում են 3 մլն-ից ավելի հայ, ովքեր ստանում են եկամուտներ ու այդ գումարները տրանսֆերտների տեսքով ուղարկում Հայաստան: «Հիմա որոշ ուժեր առաջարկում են, որ՝ եկեք այդ ծառի ճյուղը կտրենք: Է, կտրեք, բայց մենք պետք է մտածենք նաև մեր 3 մլն մարդկանց մասին, չէ՞… ԵՏՄ-ն վատագույն դեպքում մեր համար մի մեծ շուկա է՝ 180 մլն-ից ավելի, որտեղ կարող են իրացվել մեզ մոտ արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված ապրանքները: Այդ ապրանքները Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր շուկաներ»,- ասաց Բոստանջյանը: