Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

ԵԱՀԿ-ն Հադրութի ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացրել


eahnshpman-gcumditarkume-anckacnelu-hadruti-uxxutyamb-horadizum

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։

Ինչպես տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: