Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Հայաստանը դառնում է «Նոր մետաքսե ուղու» կարևոր հանգրվան


1505137776020_20170911_175110

Ինչպես հայտնել ենք արդեն «Մետաքսե ուղու միջազգային առևտրա-տնտեսական պալատի» անգլերեն՝ “Silk Road Chamber International of Commerce” (SRCIC), համագումարում առաջին անգամ ներկայացվեց Հայաստանը EU-ASIA Business Finance Center Հոլդինգի կողմից, որը պաշտոնապես դարձել է SRCIC-ի անդամ:

Այս կազմակերպությունը ստեղծել է Չինաստանի կառավարությունը և հովանավորում է նրա գործունեությունը: Չինաստանը նախատեսել է «Մետաքսե ուղու» համար տրիլիոն դոլարի հասնող ֆինանսավորում, իսկ SRCIC-ի ֆոնդի համար, որպես սկիզբ, նախատեսված է հինգ միլիարդ դոլարի ֆինանսավորում:

Համագումարը, որն ընթացավ Չինաստանում՝ Սիան հնագույն քաղաքի պալատներում, ավարտվեց սեպտեմբերի 9-ին, իսկ հաջորդ օրը ֆոնդի նախագահության նախագահ պարոն Յիանցհոնգ Լուն (Jianzhong Lu) ընդունեց EU-ASIA Business Finance Center Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև այդ կազմակերպության Հոնկոնգի տարածաշրջանի գծով փոխնախագահ Ջոն Կ.Ֆ. Լայը (Jhon K.F. Lai), գլխավոր տնօրեն Դավիդ Կիանգը (David Kiang), ֆինասական տնօրեն Յիքուն Չենը (YiQun Chen) և այլք:

Մեկ ժամից ավել տևած հանդիպման ընթացքում պարոն Գրիգորյանը ներկայացրեց Չինաստան — Իրան — Հայաստան — Վրաստան — Բուլղարիա (կամ Ռումինիա) — Դանուբով մինչև Սլովակիայի նավահանգիստներ հասնող ուղու մանրամասները: Ըստ այդ ծրագրի, այս ուղին կարող է լինել ամենակարճ և արագ ուղիներից մեկը, եթե կառուցվի Իրան-Հայաստան երկաթուղին:

Պարոն Լուն արտակարգ հետաքրքրություն ցուցաբերեց գաղափարի շուրջ և հայտարարեց, որ Չինաստանը կարող է երկաթգծի այդ պակասող հատվածը ֆինանսավորել ամբողջովին և կառուցել ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաների համաձայն: Նա բերեց Շանհայ-Պեկին կամ Սիան արագընթաց երկաթուղու օրինակը և կարծիք հայտնեց, որ պատրաստ է քննարկելու խնդիրը, եթե շտապ ներկայացվի բիզնես նախագիծը: Պարոն Գրիգորյանը հաստատեց այս հատվածի շուրջ և Հոլդինգի իրանական անդամների և Իրանի կառավարության արտակարգ հետաքրքրության փաստը, ինչպես նաև խոսեց Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսական խնդիրների շուրջ և առաջարկեց մտածել նաև դրա մի քանի հատվածների ֆինանսավորման ու կառուցման մասին:

Հոլդինգի՝ Հայաստանին վերաբերող բոլոր ծրագրերը չինական կողմի համար շատ մեծ հետաքրքրություն ներկայացրին, և կողմերը պայմանավորվեցին սկսել ակտիվ համագործակցություն:

Նշենք, որ SRCIC-ի ղեկավարությունն անցյալ տարի տասից ավել մասնակիցներով պատվիրակությամբ ժամանել էր Սլովակիա և ընդունվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, «Մետքսե ուղու» բանագնաց, ֆինանսների առաջին փոխնախարար Դանա Միագերի և փոխվարչապետ Պետեր Պելեգրինիի կողմից, որի ընթացքում կառավարությունն իր անմնացորդ սատարումն էր խոստացել ծրագրին՝ Սլովակիային այս նախաձեռնություններին մասնակից դարձնելու խնդիրների հետ կապված:

Զարմանալիորեն, չինական կողմը մանրամասնորեն խոսեց նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին շրջափակելու թեմայի շուրջ:
Նախագահ Լուն հստակ հայտարարեց, որ չնայած Ադրբեջանը այդ կազմակերպության ամենաակտիվ անդամներից է (Իլհամ Ալիևը անձամբ է ղեկավարել Բաքվում կազմակերպված հիրավի խոշոր սիմպոզիումը) և այժմ էլ ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային այս խոշորագույն համագործակցությունից, այնուամենայնիվ EU-ASIA Business Finance Center Հոլդինգի ակտիվ աշխատանքների շնորհիվ բացարձակ մեծ հնարավորություն կա այս ծրագիրն իրականացնելու:
Նշենք, որ Ադրբեջանի շուրջ քննարկումը ընթացավ չինարեն և առանց թարգմանության ու միայն գլխավոր տնօրեն պարոն Չիանգը կարճ ներկայացրեց այն, նշելով, որ, ցավոք, քաղաքականությունը խանգարում է այս հիանալի ծրագրի կովկասյան հատվածի իրականացմանը:

Այնուամենայնիվ, ըստ չինական կողմի հավաստիացումների, ներկայացված ծրագիրն այնքան հետաքրքրական է, որ նրա իրականացման հեռանկարը կասկած չի հարուցում:

SRCIC ֆոնդը և EU-ASIA Business Finance Center Հոլդինգը պայմանավորվեցին ակտիվ համագործակցելու Հայաստանի, ինչպես նաև Սլովակիայի հետ համագործակցության նաև այլ ծրագրերի շուրջ:

Հոլդինգը ժամանակին արդեն ներկայացրել է նաև Նաիրիտ քիմկոմբինատի վերականգնման շուրջ առաջարկը և ստացել ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիդ Կիյանգի համաձայնությունը վերականգնման ֆինանսավորման շուրջ:

Նախագահ պարոն Լուն հանձնարարեց պարոն Կիանգին ամենայն պատասխանատվությամբ շարունակել համագործակծությունն ու ներկայացնել արդյունքները: Մնում է հուսալ, հայկական իշխանությունները կօգտվեն ստեղծված բացառիկ հնարավորությունից և չեն վիժեցնի Հոլդինգի կողմից ստացած հիրավի լուրջ ու ՀՀ-ի համար կենսական կարևոր այս աշխատանքների զարգացումը:

1505137792127_20170911_175107 1505137818069_20170911_175105 1505137844043_20170911_175104
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

11.09.2017

Բրատիսլավա, Սլովակիա