Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Գեղամավան գյուղի դպրոցի տնօրեն Շամամը «խաղամոլ» է և «մուրացկան». ուսուցիչները բողոքի ալիք են բարձրացրել


shamiram grigoryan

Գեղամավան գյուղի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի մի խումբ ուսուցիչներ ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն. նրանք դպրոցի տնօրեն Շամամ Գրիգորյանից պահանջում են իրենցից հափշտակած գումարները:

Ուսուցիչների խոսքով՝ տնօրեն Գրիգորյանը 2016 թվականի դեկտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, մարզպետարանից ստացված հրահանգով, դպրոցի ուսուցիչներից հավաքել է նրանց հողի հարկերը: Ընդհանուր գումարը կազմել է մոտ 350 հազար դրամ:

Ուսուցիչները մինչ օրս չեն ստացել վճարված հարկի դիմաց համապատասխան անդորրագրերը և վստահ են, որ այդ գումարը տնօրենը գրպանել է՝ հոգալով իր Նոր տարվա ծախսերը:

Ուսուցիչները վստահեցնում են, որ տնօրենի ագահությունն այնքան անհագուրդ է, որ նա փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից՝ խաղալով մինչև իսկ մարդկանց դժբախտության վրա:

Նրանք օրինակ են բերում 2014 թվականի միջադեպը, երբ Հրազդան գետում խեղդվել է նույն դպրոցի հաշվապահ Քնար Մանուկյանի 16-ամյա որդին: Ուսուցիչները որոշել են նրան մի փոքր օգնություն ցուցաբերել: Այդ նպատակով դրամահավաք են կազամակերպել, սակայն հավաքված 150 հազար դրամից տուժողի ընտանիքին տնօրենը բաժին է հանել ընդամենը 70 հազար դրամը:

Ուսուցիչնեը Շամամ Գրիգորյանին մեղադրում են նաև այլ հանցագործությունների մեջ: Նրանք պատմում են նաև, որ դպրոցի տնօրենը՝ դարձյալ 2014-ին, համաձայնության գալով նախկին գեղամավանցի Բավական Պետրոսյանի հետ՝ բիզնես է արել:

Ուսուցիչները վստահեցնում են, որ Բավականը, կամ ինչպես նրան կոչում են՝ Բավոն, ով, դարձյալ ուսուցիչների վկայությամբ, Ստամբուլի հյուրատներում զբաղվում է մարմնավաճառությամբ, պայմանավորվել է Շամամի հետ էժան հագուստ ներկրել Թուրքիայից և թանկով վաճառել աշակերտներին: Այս համազգեստը յուրաքանչյուր աշակերտի համար արժեցել է 35 հազար դրամ: Այդ կերպ տնօրենը ունեցել է երկու միլիոն դրամի շահույթ:

Գեղամավանի Շամամի անվան շուրջ պտտվող նման պատմությունները շատ են: Ուսուցիչները պատմում են նաև, որ տեղի դպրոցը չունի 12-րդ դասարան: Պատճառը ոչ թե այն է, որ գյուղում այդ տարիքի աշակերտներ չկան, այլ այն, որ դպրոցի տնօրենը երեխաներին 12-րդ դասարան փոխադրելու համար յուրաքանչյուրից պահանջել է 20 հազար դրամ:

Գիտե՞ն այս մասին ԿԳ նախարարությունում, թե՞ ոչ. մեկ այլ  թեմա է: Իսկ այս պատմության մեջ գլխավոր դերում դեռևս Շամամ Գրիգորյանն է:

Ուսուցիչները պատմում են նաև, որ նա դպրոցի՝ մոտ 20 ուսուցչի անունով վարկեր ունի վերցրած: Պատմում են նաև գյուղի խանութներում նրա ունեցած պարտքերի մասին:

Դպրոցի՝ քամուց քշված տանիքի վերանորոգման համար պետությունը դպրոցին հատկացրել է 300 հազար դրամ: Այս գումարները ևս գրպանվել են: Ականատեսները պատմում են, որ տնօրենը հավաքել է ջարդոտված թիթեղները և դրանք դարձյալ փակցնել տվել հին տեղում: Ընդ որում՝ այս աշխատանքների համար տնօրենը աշակերտներից հավելյալ գումարներ է հավաքել:

Շամամի դուստրը՝ Հայարփի Պապի Պետրոսյանը, ով դպրոցում ձևակերպված է որպես ջոկատավար, կես տարուց ավելի գտնվել է Մոսկվայում, սակայն այդ նույն ժամանակաընթացքում, պարզվում է՝ նա ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել և գումարներ ստացել:

Ուսուցիչները փաստում են նաև, որ իր պաշտոնավարման ընթացքում տնօրենը մի քանի անգամ աշխատակազմ է փոխել: Այդ կերպ նա գումարներ է աշխատել յուրաքանչյուր ուսուցչից՝ աշխատանքի ընդունման համար վերցնելով 300 հազար դրամ:

Այդպես Շամիրամ Գրիգորյանն իր նախկին ուսուցիչներից Անուշ Մանուկյանից ամեն ամիս պահանջել է 400 դոլարի չափով «վերաբերմունք ցույց տալ» իրեն: 2-3 անգամ վճարելով՝ Անուշը վերջապես լքել է դպրոցը:

Շամամի խաղամոլությունը հասել է մինչև իսկ այն բանին, որ նա գրպանել է նույնիսկ ապրիլյան քառօրյայի ժամանակ հանգանակված գումարը, որն ուսուցիչները պատրաստվել են որպես օգնություն ուղարկել բանակին: Այն կազմել է 180 հազար դրամ:

Իսկ արդեն տան կարիքների համար ծնողներին ու ուսուցիչներին աշխատեցնելը, տնօրենի համար սովորական երևույթ է դարձել:

Ուսուցիչները պատմում են, որ ծնողներն անվճար իրականացնում են նրա տան վերանորոգումները կամ մասնակցում բերքահավաքին: Իսկ սկսնակ, նոր ընդունված ուսուցիչներին նա պարտադրում էր ամեն առավոտ ապահովել իր «դեսերտը»: «Մոռացողների» պատժի տեսակը մինչև ժամը 16:00-ն աշխատանքն էր և դասալսումները:

Պատմում են նաև, որ դասամատյաններում կան աշակերտների անուններ, որոնց մասին ոչ ոք չի լսել և չի ճանաչում: Դա ինքնանպատակ չէ. պետությունը դպրոցներին վճարում է աշակերտների քանակով:

Ուսուցիչներն, իհարկե, բերում են շատ այլ փաստեր ու պատմում միջադեպեր, որոնք անմիջապես կապված են Շամամ Գրիգորյանի անվան հետ ու ի ցույց են դնում նրա փոքրոգությունն ու մուրացկան բնավորությունը: Պատմում են, որ նա նաև դպրոցի բարեկարգման նպատակներով բավականին մեծ գումարներ է կորզել նաև պաշտոնյաներից ու բարերարներից, ովքեր այդպես էլ չեն իմացել, որ ամբողջ գումարն ուղղվել է տնօրեն Շամամի ընտանիքի բարօրությանը:

Իհարկե, այս ամենի մասին բարձրաձայնելուց բացի, ուսուցիչները պատրաստվում են դիմել նաև պատկան մարմիններին, որտեղ վստահ ենք, որ ուսուցիչների փաստարկներին հավուր պատճաշի և մասնագիտական մոտեցում կցուցաբերեն ու գործին ընթացք կտան: