Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Արարատի մարզում Աբրահամյաններին ձգտում են զրկել բոլոր հենակետերից


naxkin-varchapet-hovik-abrahamyan-vordun-qaxaqapet-pashtonum-arajadrelun-hanrapetakan-kusakcutyunum-demen

Արարատի մարզի Մխչյան համայնքին հարող շրջանում արդեն մի քանի տարի է՝ գործում է ռեստորանային համալիր «Հրաշք այգի», որի աշխատանքները համակարգում է Հովիկ Աբրահամյանի վարորդը` հայտնի Գոքորը՝ Գրիգոր Գևորգյանը:

Մխչյանում պատմում են, որ այս համալիրում օր չկա, որ որևէ միջոցառում չկայանա, հերթեր են գոյացել՝ հարսանիքներ կամ այլ միջոցառումներ անցկացնելու համար, այստեղ են կայացել Հովիկ Աբրահամյանի հանդիպումները, հատկապես՝ գաղտնի:

Անընդհատ շրջանառվում է, թե ով է ի վերջո այս համալիրի իրական սեփականատերը, քանի որ շշուկներ կային, որ թեև այն գրանցված է Գոքորի հեռավոր ազգականի անունով, սակայն իրական սեփականատերը Հովիկ Աբրահամյանն է:

Վերջին շրջանում այս համալիրից չի դադարում կենդանիների ոռնոցը, ասում են, որ կենդանիներին քաղցած են պահում, կամ թերի են կերակրում, պատճառն այն է, որ ստիպում են սեփականատերերին համալիրը վաճառել. այժմ բանակցություններ են գնում:

Իհարկե, մի քանի ամիս է՝ խոսում են «Հրաշք այգի» համալիրը վաճառելու մասին, սակայն վերջին մի քանի օրերին այդ խոսակցություններն ակտիվացել են՝ կենդանիների ոռնոցներին զուգահեռ:

Հարակից գյուղերի բնակիչները զգուշանում են, որ արջեր, առյուծներ, գայլեր, տարբեր գիշատիչ թռչուններ կարող են դուրս գալ վանդակներից և հասնել բնակավայրեր: Ի դեպ, մեկ անգամ արդեն դեպք եղել է, երբ արջը դուրս էր եկել վանդակից, մյուս անգամ՝ վնասել էր կերակրողին:

Այժմ հարցն այն է, որ Աբրահամյանները մարզում վաճառել են իրենց սեփականության մի մասը, և արդյոք կվաճառե՞ն նաև «Հրաշք այգին», որի թե′ եկամուտները, և թե′ սեփականատիրոջ դիրքն անհանգստացնում են Աբրահամյանների հինավուրց հակառակորդներին` պարզ կլինի շուտով: Այստեղ հարցը ոչ այնքան ռեստորանն է, որքան ռեստորանի տիրոջն արտոնյալի կարգավիճակից զրկելը:

NEWSPRESS.am