Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Իսրայել-Ադրբեջան. ռազմաքաղաքական տանդեմ


adrbejan israel

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հասանովն Իսրայել է մեկնել այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրավերով։ Հասանովը կայցելի Իսրայելի զինված ուժերի հրամանատարական և կառավարման կենտրոն, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններ։

Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմավարական, ռազմա-տեխնիկական կարևորագույն գործընկերը՝ չնայած Իրանի բացասական արձագանքներին՝ ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական, տնտեսական դաշինքը շարունակում է ամրապնդվել։

Բաքուն ղարաբաղյան հարցը ցանկանում է լուծել ռազմական ճանապարհով՝ այդ ուղղությամբ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կհամագործակցի ցանկացած երկրի հետ՝ Իսրայել, Պակիստան, Ուկրաինա՝ անտեսելով Թեհրանի, Մոսկվայի կամ այլ կենտրոնի «մեսիջներն» ու նախազգուշացումները։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Հասանովի Իսրայել մեկնելը համընկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու հրամանի հետ։

Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն:

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները՝ նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին: Այսինքն` այդ հարաբերություններն ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող ինֆորմացիայից:

Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:

Այսպես, Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շելյանու» թերթերը:

Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտը՝ էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45 %-ը ունեն ադրբեջանական ծագում, նաև նախատեսվում է, որ Իսրայելը մոտակա 10 տարվա ընթացքում՝ նավթին զուգահեռ, Ադրբեջանից կգնի նաև 12 միլիարդ խմ գազ:

Արտյոմ Բալասանով