Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. 5 անձ ձերբակալվել է (լուսանկարներ) - Ալթունյանին տարեք, դեղերը բերեք - ԱՄՆ-ի «Ոսկե դարպասներ»-ը, Երևանի Կիևյան ու Դավիթաշենի կամուրջները՝ ինքնասպանության խորհրդանիշ դարձած վայրեր - Պրոադրբեջանական տրամադրությունները Ռուսաստանում և «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմը. ասուլիսի հրավեր - Համագործակցե՞լ Հովիկ Աբրահամյանի հետ - Հեռուստատեսային լեզուն այսօր բավականին մաքուր է. Սերգո Երիցյան (տեսանյութ) - Սաթիկ Սեյրանյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպել են - Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է 36-ամյա կնոջ ինքնասպանությունը. Shamshyan.com - Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա - Արցախյան շարժման պատմությունը, տատի ու թոռան խոսակցությունը․ ի՞նչ էր կատարվում Ազատության հրապարակում (լուսանկարներ)

Ի՞նչպես է պատասխանելու Հայաստանն Ադրբեջանին Վարշավայում


guliyev askerov

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 11-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները» թեմայով ժողովը, որին մասնակցելու են բազմաթիվ իրավաբաններ, ԵԱՀԿ ինստիտուտների ներկայացուցիչներ, միջպետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ, հետազոտողներ 57 երկրից…

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով բավական ակտիվ այդ միջոցառմանը պատրաստվել են նաև Բաքվում… Ներկայացնելով ադրբեջանական պատվիրակության հիմնական գործը՝ «Ժողովրդավարության և Մարդու իրավունքների» ինստիտուտի տնօրեն Ահմեդ Շահիդովն ասել է, որ իրենց գլխավոր խնդիրը հայաստանյան «գերության» մեջ գտնվող Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատումն է, որի համար իրենք մեծ նախապատրաստական աշխատանք են տարել՝ եվրոպացիներին ճշմարիտը ներկայացնելու համար… Իսկ ավելի տպավորիչ լինելու նպատակով Վարշավա է մեկնելու նաև Դիլգամ Ասկերովի որդին՝ Քուրդօղլու Ասկերովը, ով ևս ելույթներով հանդես կգա…

Բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «ադրբեջանական ճշմարտությունը»…

Հիշեցնեմ, որ Բաքվում որպես հայկական գերության մեջ գտնվողներ ներկայացված Ասկերովը և Գուլիևը ադրբեջանական դիվերսանտներ են, ովքեր մուտք գործելով Արցախի տարածք՝ ոչ թե միայն այցելել էին իրենց հարազատների շիրիմներին, ինչպես փորձում է ներկայացնել ալիևյան քարոզչությունը, այլև ձեռքի հետ երկու մարդու են սպանել, իսկ մեկին էլ ծանր վիրավորել են… Դեպքը տեղի է ունեցել 2014 թ-ի հուլիսին… Ստեփանակերտում տեղի ունեցած դատավարության ժամանակ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, որ Գուլիև-Ասկերով-Հասանով (վերջինս սպանվել է ձերբակալության ժամանակ) եռյակը մարդասպաններ են… Ապացույցների մեջ հատուկ պետք է առանձնացնեմ հենց նրանց կողմից իրենց իսկ բջջային հեռախոսներով տեսագրված և նկարահանված բազմաթիվ հանցագործությունները (անասնագողությունից մինչև մարդասպանություն)… Դրանք ամենավառ ապացույցներն են…

Ես չգիտեմ, թե ինչպես է նախապատրաստում հակադարձել ազերիների ստերին պաշտոնական Երևանը, բայց շատ լավ կլիներ, եթե մեր պատվիրակությունն էլ Վարշավա տաներ մարդասպաններ Գուլիևի և Ասկերովի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին և 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին… Հենց նրանք է, որ պետք է ԵԱՀԿ այդ ամբիոնից բարձրաձայնեն, թե ինչպե՞ս են պաշտոնական Բաքվի էմիսարները և մարդասպանի որդին կեղծում եղելությունը, իսկ մեր ներկայացուցիչներն էլ պետք է ներկայացնեն վերը նշված տեսաերիզները, որոնք նկարահանվել են մարդասպանների կողմից…

Հ.Գ. Շատ ափսոս, որ հայկական կողմը ձերբակալման ժամանակ չոչնչացրեց նաև Գուլիևին և Ասկերովին… Նախընտրելի է, երբ Ադրբեջանի հերոսները դիակի տեսքով են՝ ինչպես Մուբարիզ Իբրահիմովը…»: