Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան - Մեր նպատակն է` Հայաստանը 2040 թ. ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ. Սերժ Սարգսյան - Ողբերգական վթար` Տավուշում. 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը` տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com - Լոռիում գայլերը ոչխարներ են հոշոտել. Yerkir.am - Փոստատարը յուրացրել է քաղաքացու երեք ամսվա թոշակը. Փաստինֆո

Մահվան ելքով ավտովթար՝ Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկում (լուսանկարներ)


vtar halabyan3

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ է վերադարձվել):

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի 34 QT 762 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ե. Ե.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LG 199 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել, մոտ 60 տարեկան տղամարդ) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

vtar halabyan vtar halabyan1 vtar halabyan2