Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում (լուսանկարներ)


ashot grigoryan1

«Նոր մետաքսե ուղու» ներկայացումը կատարվեց EU-ASIA Business finanse Center Holding ընկերության նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կողմից Չինաստանի Սիան քաղաքում ընթացող «Մետաքսե ուղու միջազգային առևտրատնտեսական պալատի» ( SRCIC) տարեկան համագումարի «Տնտեսական գլոբալիզացիայի և հաղորդակցության» նստաշրջանում:

Խոսքը Չինաստան — Իրան — Հայաստան — Վրաստան — Սև ծով — Բուլղարիա (և կամ Ռումինիա) — Դանուբ գետ֊(Սլովակիա) բացարձակ նոր ուղու մասին է, որը սատարվում է հատկապես Սլովակիայի, Չինաստանի և Իրանի կողմից: Իհարկե, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի նկատմամբ նաև Վրաստանը և Բուլղարիան: Մինչ այսօր դեռևս ծրագրին չի միացել Հայաստանի կառավարությունը, չնայած ծրագիրը հեղինակների կողմից մտածված է հենց Հայաստանը «Մետաքսե ուղու» մեջ ներգրավվելու համար: Այս համագումարի հիմնական նպատակը «Նոր մետաքսե ուղու» նախագծերի ներկայացումն է և նրա հնարավոր ֆինանսավորման հնարավորությունների կազմակերպումը: Կազմակերպիչը՝ միջազգային SRCIC ֆոնդը, ունի մոտ հինգ միլիարդ դոլարի բյուջե և մեծ թվով ֆինանսավորող ընկերություններ, որոնք հետևում են նոր նախագծային առաջարկներին՝ ամենահետաքրքրականներն ընտրելու և ֆինանսավորելու համար:

Հոլդինգի առաջարկը, բնական է, որ առաջացրել է որոշակի հետաքրքրություն, և մի շարք ընկերություններ արդեն համագործակցության ցանկություն հայտնել են: Հոլդինգի «Նոր մետաքսե ուղու» հայաստանյան հատվածի ֆինանսավորումն ակնհայտորեն ամենաբարդ մասն է: Ներկայացված նախագծում կարևոր ֆինանսավորման հատվածն Իրան — Հայաստան երկաթուղու մասն է, որի համար անհրաժեշտ է ավելի քան երեք միլիարդ եվրո: Շատ ոգևորիչ է, որ որոշ չինական ընկերություններ հետաքրքրություն են հայտնել երկաթուղու կառուցմանը մասնակցելու համար և պատրաստ են Հոլդինգի հետ սկսել բանակցություններ:

Սլովակիայի կառավարության բանագնացը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ տիկին Դանա Մեագերն է, ով հայտարարեց, որ ամբողջովին սատարում է Հոլդինգի ծրագրերը և աշխատում է՝ դրանք տարբեր ֆոնդերից ֆինանսավորելու վրա:

Համագումարի արդյունքները չնայած կամփոփվեն վերջին օրվա՝ սեպտեմբերի 9-ի նստաշրջանն ավարտելուց հետո, բայց արդեն կարելի է ասել, որ սպասելիքները մեծ են: Մասնակից երկրները հիանալի են պատրաստվել համագումարին: Բացառիկ լավ են ներկայացել հատկապես Վրաստանն ու Ուկրաինան: Նրանց պատվիրակությունները ոչ միայն ամենամեծաքանակներից էին, այլև ամենաակտիվներից: Այս ֆոնի վրա անհասկանալի է Հայաստանի կառավարության ներկայացուցիչների բացակայությունը:

Հայաստանը, որը «Մետաքսե ուղու» ավանդական մասնակիցների մեջ ամենահայտնին է եղել մոտ հինգ հարյուր տարվա կտրվածքով, այսօր դուրս է մնացել մասնակիցների ցուցակից: Սա մտածելու տեղիք է տալիս: Չէ՞ որ հետո ուշ է լինելու և կամ անհնարին՝ այս ծրագրերի մեջ ընդգրկվելու համար:

Ինչպե՞ս է հնարավոր, որ սլովակյան Հոլդինգը ներկայացնի Հայաստանի շահերը՝ առանց Հայաստանի մասնակցության: Ինչո՞ւ համագումարի մասնակից երկրները վստահում և համագործակցում են Հոլդինգի հետ, իսկ ՀՀ կառավարությունը կեղծ փաստեր է հորինում՝ համագործակցությունից խուսափելու համար. խոսքը Հոլդինգի մի այլ հայրենանվեր գործունեության՝ «Նաիրիտ» քիմկոմբինատի վերաթողարկման մասին է:

Չէ՞ որ «Նոր մետաքսե ուղու» ֆինանսավորումը պահանջում է միլիարդների ներդրում, որի ուղղությամբ արդեն լուրջ գործընթացներ են սկսվել, իսկ «Նաիրիտի» վերականգնման համար անհրաժեշտ են ընդամենը տասնյակ միլիոններ, որը Հոլդինգի անդամ ներդրողների համար պարզ ու մատչելի գործ է:

Ցավալի է, բայց փաստ, որ կառավարության «անվստահությունը» կապված չէ Հոլդինգի գործունեության հետ. սա անմիտ և անլուրջ պատճառաբանություն էր՝ իրականությունը կեղծելու համար: Բուն պատճառը 300 միլիոն եվրոյի թալանն էր՝ իրականացված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, ինչպես նաև այսօր այս հսկա գործարանը մետաղի ջարդոնի վերածել-վաճառելը (մի քանի միլիոն սեփական գրպանները լցնելու համար) և 150 հեկտար տարածքը սեփական շահին ծառայեցնելու մարմանջը:

Ինչևէ, Հոլդինգը հետևողականորեն իրականացնում է այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են կառավարությանն ու նրա տարօրինակ ղեկավարին և ավարտին է հասցնելու դրանք՝ անկախ իշխանությունների կողմից տրված գնահատականների: Ասենք ավելին՝ Վրաստանի ներկայացուցիչները հոտնկայս ընդունեցին քիմիական արտադրությունների վերականգնման գաղափարը և հրավիրեցին Հոլդինգի նախագահության անդամներին իրենց երկիր՝ խոստանալով սատարել ցանկացած ներդրումային առաջարկ:

Ցավալի է, բայց շատ իրատեսական է, որ հայ մասնագետների բացառիկ գիտելիքներն քիմիական արտադրությունների վերականգման ոլորտում օգտագործվեն հարևան երկրում արտադրությունների զարգացման համար: Իսկ մեր երկիրի տնտեսությունը կշարունակի գահավիժել այնքան, մինչև այն արհեստավարժների ձեռքն անցնի:

ashot grigoryan ashot grigoryan2 ashot grigoryan3

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն