Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Գորիսի քաղաքապետի հրաժարականին հաջորդել է նրա մամուլի քարտուղարի դիմումը


adunc arev

Գորիսի քաղաքապետի հրաժարականին հաջորդել է նրա մամուլի քարտուղարի՝ Արև Աբելյանի հրաժարականի դիմումը:

Մամուլի քարտուղարուհին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գորիսի համայնքապետի հրաժարականին և պարզաբանել իր դիմում ներկայացնելու պատճատը:

Արև Աբելյանը մասնավորապես գրել է.

«Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում ներկայացրեց: 3 տարի աշխատելով պարոն Ադունցի թիմում, որպես նրա մամլո խոսնակ պիտի նշեմ, որ մեծագույն պատիվ եմ համարում աշխատել նման ՄԱՐԴՈՒ հետ, ով իր էությամբ, իր աշխատասիրությամբ իր անզուգական Մարդ տեսակով առանձնանում է: Նրա բարության, մարդկանց օգնելու պատրաստակամության, օրենքի տառը հարգելու ունակության մասին խոսում են արված գործերը, թափած ջանքերը և նրա հանդեպ ունեցած մարդկանց սերն ու հարգանքը: Վ. Ադունցը կարող էր աշխատել առավոտից մինչ երեկո, գիշերները շրջել քաղաքով ու գյուղերով, իսկ հաջորդ առավոտյան ամեն ինչ անել առկա խնդիրների լուծման համար: Պարոն Ադունցի շնորհիվ բազում ծրագրեր շուտով կյանքի կկոչվեն: Գորիսը կունենա Թումո կենտրոն, նոր, հարուստ տեխնիկա, կբարեկարգվի քաղաքի կենտրոնական հատվածը, կլուծվեն աղբահանության հետ կապված մի շարք հարցեր և այդ ամենը նրա քրտնաջան ջանքերի շնորհիվ: Ադունցը այս 3 տարում թողեց միայն իրեն հատուկ Ադունցյան ձեռագիր…

Աշխատանքից ազատման դիմում ներկայացրի նաև ես: Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք չեմ ստում. դա սկզբունքորեն: Համայնքապետարանում աշխատելս պայմանավորված էր Ադունց ՄԱՐԴՈՎ… Իսկ աշխատել պետական ապարատի լրատվական դաշտում ինձ համար անհնար կլիներ, եթե չլիներ պարոն Ադունցի ազնվությունը, բաց ու թափանցիկ աշխատելաոճը, պատասխանատվության մեծ զգացումը… Վստահ եմ, որ այս տողերը կարդացողներից շա՜տ-շատե՜րը համամիտ կլինեն ինձ հետ, ու եթե ոչ բարձրաձայն ապա մտքում հաստատ կհամաձայնեն գրածներիս հետ…. Մի առիթով ասել ու կրկնելու եմ.

Հարգարժան պարոն Ադունց, ես հպարտ եմ, որ ճանաչում և աշխատել եմ Ձեզ նման հրաշալի մարդու հետ, վստահ եմ, որ Ձեր կողմից արված այս քայլը կրկին միայն Ձեզ բնորոշ տեսակից է ելնում….

Պատիվ ունեմ….»,-գրել է Արև Աբելյանը: