Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան - Մեր նպատակն է` Հայաստանը 2040 թ. ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ. Սերժ Սարգսյան - Ողբերգական վթար` Տավուշում. 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը` տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com - Լոռիում գայլերը ոչխարներ են հոշոտել. Yerkir.am - Փոստատարը յուրացրել է քաղաքացու երեք ամսվա թոշակը. Փաստինֆո

Հրդեհների դեմ պայքարում փրկարարները միայնակ չեն (վիդեո)


hrdeh 1

Բյուրականի անտառներ տանող ճանապարհին դեռ կարելի է հանդիպել հրշեջ-փրկարարական մեքենաներ, առանձին հատվածներում փրկարարների խմբեր, ովքեր հերթապահություն են իրականացնում՝ կանխելու ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում բռնկվող հնարավոր հրդեհների տարածման վտանգը:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Սեպտեմբերի 3-ին՝ հրդեհի ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ապա նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարները: Շուրջ 200 փրկարար օր ու գիշեր պայքարում էր կրակի դեմ՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Արտավան գյուղի և Խոսրովի արգելոցի անտառային հրդեհներից հետո Բյուրականի հրդեհը կրակի բռնկման երրորդ խոշոր դեպքն էր, որը հանրային լայն հնչեղություն գտավ: Գտնվեցին սրտացավ կազմակերպություններ, քաղաքացիներ, ովքեր առաջին օրերից պատրաստ էին անհատույց օգնություն տրամադրել և հրշեջ-փրկարարի հետ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:

Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը դեպքի մասին տեղեկացել է հրդեհի բռնկման հաջորդ օրը և ցանկություն հայտնել իր սեփական տեխնիկան տրամադրել փրկարարներին.
— Զանգահարեցի «911» ծառայություն, առաջարկեցի իմ օգնությունը, ապա, ստանալով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի համաձայնությունը, եկա դեպքի վայր: Արդեն երեք օր է օգնում եմ տղաներին՝ դժվարամատչելի տեղանքներ ամենագնաց կվադրոցիկլով ջուր հասցնել, իսկ տրակտորին կցված բաքով հնարավոր է ոչ միայն արագ ճանապարհ բացել անտառում, այլ նաև արագ ջուր մատակարարել փրկարարներին:

Ա. Սամսոնյանը նշում է, որ չնայած մասնագիտությամբ փրկարար չէ, բայց այս օրերին հրշեջ-փրկարարներից շատ բան է սովորել, փորձ ձեռք բերել և, ժպիտով նշում, որ այսուհետ պատրաստ է նմանատիպ իրավիճակներում ճիշտ գործել:

Այս օրերին լայնամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկված են նաև Երևան քաղաքի և հարակից մարզերի փրկարարական վարչության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Աշոտ Սահակյանը նշում է, որ մեկուսացված օջախների մարման աշխատանքներն ակտիվ ընթացքում են.
— Աշխատում ենք հերթափոխով՝ 24 ժամը մեկ: Դեպքի առաջին օրերից այստեղ ենք՝ 15 հոգի անձնակազմով: Հրդեհը մեկուսացված է և այսօր արդեն իրականացնում ենք հրդեհի օջախների հայտնաբերում և վերջնական մարում:

Վերջերս հանրապետության տարածքում մեկը մյուսի հետևից բռնկվող հրդեհների ժամանակ հրշեջները պատվով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց քաղաքացիներն ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին: