Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

«Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի


China-1

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Չինաստանի հնագույն քաղաքներից մեկում՝ 3100-ամյա Սիանում սկսվեց «Մետաքսե ուղու» միջազգային առևտրատնտեսական պալատի (Silk Road Chamber of International Commerce — SRCIC) կողմից կազմակերպված համաշխարհային համագումարը:

SRCIC-ը «Նոր մետաքսե ուղու» կառուցմանը նվիրված խոշորագույն կազմակերպությունն է, որն ընդգրկում է 41 երկիր, այդ թվում Հայաստանի բոլոր հարևաններին, բացառությամբ Հայաստանից: Հայաստանի մասին խոսվում է միայն EU-ASIA Business Finance Center Հոլդինգի ներկայացրած «Նոր մետաքսե ուղու» հետ կապված ծրագրերում:

Մեր հարևանների ակտիվ մասնակցության շնորհիվ շատ ակտուալ են ընկալվում Ադրբեջանով և Վրաստանով անցնող ուղիները: Կազմակերպության նախագահության կազմում բարձր մակարդակով ընդգրկված են այդ երկրների կառավարությունները: Կազմակերպվել են արդեն խոշոր համագումարներ Բաքվում ու Թբիլիսիում: «Մետաքսե ուղին» այդ երկրներին բերելու է տարեկան միլիարդավոր եվրոների շահույթ: Այս շահույթից օգտվելու համար հարկավոր էր Հայաստանին նույնպես ընդգրկել ծրագրերում: Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը նախագծել և քննարկման է ներկայացրել մի յուրահատուկ առաջարկ, ըստ որի «Մետաքսե ուղին» պետք է ունենա հետևյալ տեսքը.

Չինաստան — Իրան — Հայաստան — Վրաստան (Փոթի նավահանգիստ) — Սև ծով — Բուլղարիա (Վառնա/Բուրգաս նավահանգիստներ) և կամ Ռումինիա (Կոնստանտա) — Դանուբ գետ՝ Բրատիսլավայի նավահանգիստ:

Վերջին կետը՝ Բրատիսլավան, ըստ այս ծրագրի, վերածվելու է խոշորագույն հաբի, որի համար էլ Սլովակիայի կառավարությունը շատ ակտիվ սատարում է այս առաջարկը:

Հոլդինգի ղեկավարության հետ միասին Չինաստան է ժամանել նաև Սլովակիայի կողմից պետական բանակցող, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դանա Մեագերը, որն անցյալ տարի ներգրավված էր Հայաստան ժամանած Հոլդինգի պատվիրակության կազմում:

Հոլդինգը պատրաստվում է ֆինանսավորել Բրատիսլավայի նավահանգստի վերակառուցման աշխատանքները (մոտ 100 միլիոն եվրո ծավալով) և նաև օգնելու Հայաստանին՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումն ավարտելու ֆինանսավորման և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցում:

Երկաթուղու կառուցմանը կողմ են և պատրաստ են մասամբ ֆինանսավորելու Իրանն ու Չինաստանը: Ահա այս խնդրի շուրջ ընթանում են բանակցություններ Հոլդինգի ղեկավարության և SRCIC ներկայացուցիչների միջեւ:

Համագումարի ֆինանսական պանելում տիկին Դանա Մեագերը ներկայացնելու է այս հարցը քննարկման:

Ըստ նախնական հաշվարկների՝ երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ծավալը մոտ 3 մլրդ եվրո է: Հոլդինգն իր վրա է վերցրել մինչև 1 մլրդ եվրոյի ֆինանսական ապահովումը, որը պակասում է երկաթուղու ֆինանսավորման համար. սա ՀՀ կառավարության մասով ֆինանսական մասնակցության նախատեսված չափն է:

Համագումարի ավարտից հետո մենք կներկայացնենք «Նոր մետաքսե ուղու» ծրագրին Հայաստանի մասնակցության շուրջ քննարկման արդյունքները:

China-2

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

08.09.2017
Բրատիսլավա, Սլովակիա