Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

ԿԳ-ը նախարարը փորձում է ձեռքերն ազատել դատարանի «կապանքներից» (ֆոտո, վիդեո)


levon mkrtchyan

Կրթության և գիտության նախարարությունը հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության Դատարան: Նախարարությունն այս հայցով պահանջել է վերացնել իր գործողությունների վրա կիրառված արգելանքը:

Հիշեցենենք, որ NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել էր «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար նշանակված ընտրություններին:

Իրավաբանների որակմամբ՝ Կրթության և գիտության նախարարությունը արհեստական խոչընդոտներ էր ստեղծել մրցույթի կայացման համար, և փաստորեն մրցույց, որպես այդպիսին, չէր կայացել:

Այս կերպ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ճանապարհ էր հարթել իր դաշնակցական ընկերոջ, նախկին պատգամավոր Բագրատ Եսայանի տիկնոջ՝ Վերգինե Եսայանի համար:

Այլ կերպ ասած՝ որոշումը կայացվել էր միանձնյա:

Բնականաբար մյուս թեկնածուներից Հայարփի Մինասյանի փաստաբաններ Էդուարդ Աղաջանյանը և Վահագն Գասպարյանը բողոքարկել են մրցույթի արդյունքերը: Սակայն մինչ դատարանը կքններ դրանք՝ կրթության նախարարը շուտափույթ նոր տնօրենի նշանակման որոշում է կայացնում:

Հայցվոր կողմին՝ Հայարփի Մինասյանին այս իադրության մեջ ոչինիչ չի մնում, քան դիմել դատարան միջնորդության հայցով առա այն, որ արգելվի պատասխանողին կատարել Կրթության և գիտության նախարարի հրամանի կատարամանն ուղղված որևէ գործողություն՝ քանի դեռ վերոհիշյալ գործով վերջնական դատական ակտ չի կայացվել:

Միջնորդությունն իհարկե ընդունվում է:

Սակայն նախարարությունը չի հանդարտվում. իրենց նպատակին հասնելու և իրենց կողմից ցանկալի թեկնածուին դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնելու համար՝ այժմ էլ նախարարությունն է միջնորդություն ներկայացնում՝ հայցի ապահովումը վերացնելու համար: Կամ, ավելի պարզ ձևակերպմամբ, նախարարության գործողությունների վրա դրված արգելանքը վերացնելու համար:

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին էլ հենց դատարանում այս միջնորդության քննությունն էր:

Կբավարարվի այս միջնորդությունը դատարանը, թե ոչ՝ պարզ կլինի արդեն երկուշաբթի օրը, որից հետո կնշանակվի հաջորդ դատական նիստի օրը:

Իսկ մինչ այս հարցը վերջնականապես կհանգուցալուծվի՝ տնօրենի պաշտոնը ստանձնել է ժամանակավոր պաշտոնակատարը:

 

dat 1 dat 2 dat

Տեսանյութ՝