«Սոս և որդիներ» ՍՊԸ-ն պանրի արտադրություն է կազմակերպել ավտոտնակում (ֆոտո) - Ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշների դեմ․ Պյոտր Պորոշենկո - Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով - Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է - Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է լքել «Յուվենթուսը» - «Անտարես»-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը՝ «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրեր - Ծանր տանելով հոր մահը՝ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.com - Սահմանամերձ Ջանֆիդայի բժշկուհին չի բարեհաճում նույնիսկ հիվանդների զանգերին պատասխանել, ուր մնաց տուն գնա (լուսանկարներ) - Պարո՛ն Նախագահ, կծառայեմ - Պատրաստ եմ ներգրավվելու այդ պատասխանատու գործին, եթե, իհարկե, ԱԺ-ն ինձ ընտրի որպես նախագահ․ Արմեն Սարգսյանը համաձայնվել է

Կառավարությունը «քցող» է և բյուրոկրատ, երանի ջահել լինեինք, թողեինք-գնայինք երկրից, պրծնեինք (ֆոտո, վիդեո)


odachuner3

Այսօր կառավարության դիմաց, իրենց փոխհատուցումներն ստանալու պահանջով, հավաքվել էին «Հայկական ավիաուղիներ» ընկերության հաշմանդամ օդաչուները:

odachuner5 odachuner6

13 տարի հաշմանդամության թոշակ չստացող օդաչուները նկատում են. «Կառավարությունը հույս ունի, որ կմահանանք կամ կհուսահատվենք ու էլ չենք գա պայքարելու. անբարոյական է նման բան կարծելը»:

odachuner4

jemmaodachuner1

Օդաչուները NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ կառավարությունից այնքան էլ ակնկալիքներ չունեն, բայց նահանջել ևս չեն պատրաստվում.

«Կառավարությունը «քցող» է… մենք կառավարությունից շատ բան չենք ուզում, մենք խնդրում ենք, որ այս երկրում ընդունված օրենքներն աշխատեն, որ դրանք բոլորի համար լինեն հավասար գործող: Բայց կառավարությունը բյուրոկրատ կառավարություն է… երանի ջահել լինեինք, թողեինք-գնայինք, պրծնեինք էս երկրից:

Նախկին օդաչու, քաղաքացիական ավիացիայի թանգարանի հիմնադիր Ռազմիկ Գասպարյանն էլ նկատում է՝ բոլոր բնագավառների համեմատ, ամենաոտնահարվածը «Հայկական ավիաուղիներ»-ի օդաչուներն են:

Նա հիշեցնում է, որ այդ օդաչուների մեծ մասը պատերազմի մասնակիցներն են, սակայն այսօր այդ ամենն անտեսվում է:

odachuner

Նա մեջբերում է Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի խոսքերը. «Գիտեք, չէ՞, Պարգև Սրբազանին, իհարկե գիտեք, նա Արցախյան պատերազմի մասին ասել է՝ եթե չլինեին մեր հայ օդաչուները՝ մենք մեր ծոծրակը կտեսնեինք, Ղարաբաղի հաղթանակը չէինք տեսնի…ու թվարկում է օդաչուների սխրագործությունները: Բայց ինչո՞ւ այս ամենի մասին այսօր ոչինչ չեն խոսում: Լռում են»,-նեղսրտած ասում է Ռազմիկ Գասպարյանը:

Մանրամասները՝ մեր տեսանյութում