«Սոս և որդիներ» ՍՊԸ-ն պանրի արտադրություն է կազմակերպել ավտոտնակում (ֆոտո) - Ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշների դեմ․ Պյոտր Պորոշենկո - Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով - Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է - Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է լքել «Յուվենթուսը» - «Անտարես»-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը՝ «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրեր - Ծանր տանելով հոր մահը՝ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.com - Սահմանամերձ Ջանֆիդայի բժշկուհին չի բարեհաճում նույնիսկ հիվանդների զանգերին պատասխանել, ուր մնաց տուն գնա (լուսանկարներ) - Պարո՛ն Նախագահ, կծառայեմ - Պատրաստ եմ ներգրավվելու այդ պատասխանատու գործին, եթե, իհարկե, ԱԺ-ն ինձ ընտրի որպես նախագահ․ Արմեն Սարգսյանը համաձայնվել է

Լոռու մարզում կկիրառվի դպրոց չհաճախող երեխաների բացահայտման փորձնական ծրագիր


119 dproc1

Լոռու մարզում  բացահայտվել է դպրոց չհաճախող 228 երեխա:

Ուսունասիրություններն անցկացվել են 2014 թ.-ին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու Կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերով:

Ամենամեծ խումբը կազմել են  6-ից 8 տարեկան երեխաները, որոնք դեռևս չէին ընդունվել առաջին դասարան: 9-ից 16 տարիքային խմբում նույնպես չէին ընդունվել և չէին հաճախում դպրոց:

Հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տարիների ընթացքում դպրոց չհաճախող երեխաների թվը տոկոսային առումով գրեթե նույնն է մնացել:

Հիմնվելով Լոռու մարզի փորձնական ծրագրի արդյունքների վրա՝ տեղական փորձագետների խորհրդատվությամբ, առաջարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծել դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման և արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բացակայությունների մշտադիտարկում և ժամանակին կազդարարվի դպրոց չհաճախող երեխաների մասին:

Համակարգը ստեղծվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ոչ միայն բացահայտել այլ նաև ինտեգրված և կայուն մոտեցմամբ արձագանքել դպրոց չհաճախող կամ դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին:

2017թ. սեպտեմբերին նախատեսվում է ծրագրի փորձարկումը Լոռվա մարզում: