Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա 4 տուժած և մեկ զոհ - Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք առաջադրվեց. կաշառք է պահանջել ու փոխանցել դատավորին - Մենք շատ աղետալի վտանգների առաջ ենք կանգնած. Վարդան Բոստանջյան - Վարչապետն ու Ծառուկյանը Լուկաշենկո են խաղացնում - Զինակոչիկին չեն տվել տարկետում, և բանակում նա մահացել է՝ հիվանդության սրացման հետևանքով. Արմեն Ռուստամյան - Դրամը թանկանում է - Հուշեր մարտական դիրքերից․ «Եթե լինես զրահաբաճկոնով ու սաղավարտով, ապա քեզ ո՛չ մի վտանգ չի պատահի» - Կաշխատենք արդարացնել Ձեր և Ռուսաստանի նախագահի վստահությունը. Լավրովը հյուրընկալվել է նախագահականում (ֆոտո) - Արտակարգ դեպք՝ ԱԺ-ի մոտ. ընթացքի ժամանակ «Մերսեդեսն» այրվել է (ֆոտո, վիդեո) - Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ն զգուշացնում է վարորդներին

Հրազդանի քաղաքապետի որդին Հայաստանի խորհրդանիշն է


levon mkrtchyan razmik danielyan serzh sargsyan

Կրթական համակարգն իր ոչ լավագույն օրերն է ապրում, վերջին տարիներին դպրոցները քանիցս ենթարկվել են զանազան փոփոխությունների, վերափոխությունների, բարեփոխումների, որոնք կրթական համակարգում, բացի հետընթացից, այլ որակական փոփոխությունների առայժմ չեն հանգեցրել:

Կրթությունն այնքանով է առնչվում քաղաքականությանը, որքանով որ ժամանակ առ ժամանակ, հատկապես քաղաքական գործիչների զավակները, պետք է ընդունվեն անհասանելի միավորներով, հեռախոսազանգով, ստանան կարմիր դիպլոմներ կամ ոսկե մեդալներ. այդքանով:

Իսկ այն, որ Ռազմիկ Դանիելյանը կդառնա մեր հանրության իրական խորհրդանիշը, երևի անսպասելի էր. դե, հերոս դառնում են քայլ առ քայլ, ոչ թե միանգամից:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 8-ին վրաերթ էր տեղի ունեցել Հրազդան քաղաքում. Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի բնակչի, ով հիվանդանոցում մահացել էր:

Պարզվեց, որ Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող մեքենայով երթևեկել էր Հրազդանի քաղաքապետի որդին` 17-ամյա Ռազմիկ Դանեիլյանը:

Իհարկե, այս ամենը ծածկվեց-գնաց. աչք փակեցին, որ նա վարորդական իրավունք չուներ, իրավունք չուներ վերցնելու քաղաքապետարանի ծառայողական մեքնենան:

Այստեղ իրավապահ մարմինները միանգամից և′ խլացան, և′ կուրացան, իհարկե, եթե նրանցով լիներ` որդին կամ գոնե հայրը պատասխանատվության կենթարկվեին, բայց պարզից էլ պարզ է, որ համապատասխան ցուցում է եղել, և եղավ այն, ինչ եղավ:

Հանրությանը ևս հաշտվեց նման իրականության հետ, քանի որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Նման դեպքեր հաճախ են պատահում, և ահա օրերս կրկին անհայտությունից դուրս լողաց Հրազդանի քաղաքապետի որդին: Պարզվեց, որ նա կլոր գերազանցիկ է, պարտաճանաչ, գթառատ և գթասիրտ, կարեկից, դաստիարակված, արժանավոր և այլն, և այլն:

Եվ երկրի նախագահի ձեռամբ սույն հույժ օրինակելի, գերազանցիկ աշակերտին տրվեց ոսկե մեդալ:

Ոչինչ, որ այդ կիրթ, կլոր գերազանցիկ ծնված օրվանից անչափահասն արդեն հասցրել է անօրինականություններ գործել և մարդու մահվան պատճառ դառնալ:

Իհարկե, չի բացառվում, որ Ռազմիկ Դանիելյանի ուշքն ու միտքն ընթերցանությունն է և հավատն առ կրթություն, բայց, իհարկե, ակնհայտ է, որ շատ ու շատ գերազանցիկներ, լավագույն աշակերտներ մնում են ստվերում, քանի որ չունեն համապատասխան հովանավորներ, և հակառակը՝ ով ուժ ունի և կարողանում է սահուն երկու նախադասություն արտաբերել` արդեն հանճար է:

Կարճ ասած՝ Ռազմիկ Դանիելյանը մեր խորհրդանիշն է. նա իր կարճ կյանքի ընթացքում կարողացել է և′ հարուստ հայր ունենալ, և′ մարդու մահվան պատճառ դառնալ, դպրոցում լինել ծնյալ գերազանցիկ, ստանալ ոսկե մեդալ: Մի խոսքով՝ քրեականն ու մշակույթը միաձուլվել են, որը լավագույնս ներկայացված է պատանու կերպարով:

Եվ իհարկե, ՀՀ նախագահի, Կրթության և գիտության նախարարի և հանրային հերոսի մասնակությամբ լուսանկարում Կրթության նախարարը հայացքով ասում է` ես մեղավոր չեմ. օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր:

Կրթության նախարարի բոլոր գաղափարները երկրի կրթական համակարգի վերաբերյալ մեր երկրի խորհրդանիշը տապալեց մեկ ոսկե մեդալով…

NEWSPRESS.am