Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա 4 տուժած և մեկ զոհ - Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք առաջադրվեց. կաշառք է պահանջել ու փոխանցել դատավորին - Մենք շատ աղետալի վտանգների առաջ ենք կանգնած. Վարդան Բոստանջյան - Վարչապետն ու Ծառուկյանը Լուկաշենկո են խաղացնում - Զինակոչիկին չեն տվել տարկետում, և բանակում նա մահացել է՝ հիվանդության սրացման հետևանքով. Արմեն Ռուստամյան - Դրամը թանկանում է - Հուշեր մարտական դիրքերից․ «Եթե լինես զրահաբաճկոնով ու սաղավարտով, ապա քեզ ո՛չ մի վտանգ չի պատահի» - Կաշխատենք արդարացնել Ձեր և Ռուսաստանի նախագահի վստահությունը. Լավրովը հյուրընկալվել է նախագահականում (ֆոտո) - Արտակարգ դեպք՝ ԱԺ-ի մոտ. ընթացքի ժամանակ «Մերսեդեսն» այրվել է (ֆոտո, վիդեո) - Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ն զգուշացնում է վարորդներին

Պուտինի «հումանիստական» հայտարարություններն ու զենքի մատակարարումն Ադրբեջանին


vladimir putin

Չինաստանում ԲՐԻԿՍ-ի վեհաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինային զենք մատակարարելու՝ ԱՄՆ որոշմանը:

Պուտինը մասնավորապես ասել է.

«Դա Միացյալ Նահանգների սուվերեն որոշումն է… Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ ու մոտեցումներ: Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի նպաստում խաղաղությանը, այլ միայն խորացնում է իրավիճակը»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, նկատում է, որ ռուսական կողմը, չունենալով համապատասխան փաստարկներ, թե ինչու է ինքը զենք մատակարարում նույն Ադրբեջանին, որն անընդհատ սպառնում է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանը, փորձում է նման հայտարարություններով հանդես գալ:

«Պուտինը փորձում է իր հումանիստական և պաթետիկ հայտարարություններով ամոթանք տալ ԱՄՆ-ին: Իրականում նույն ԱՄՆ-ն անում է այն, ինչ Ռուսաստանը շատ վաղուց անում է Ադրբեջանի հետ: Այսինքն՝ միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում հարավկովկասյան մի երկրի, որը միևնույն ժամանակ հանդիսանում է Հայաստանի թշնամին»,- նշում է քաղաքագետը և հավելում, որ այս ամենը կատարվում է մեկ տարբերությամբ:

Նրա խոսքով՝ նույն ԱՄՆ-ն երբեք չի թաքցրել, որ կապեր ունի Կիևի իշխանության հետ, և նրանք չեն հովանավորում Ուկրաինայի թշնամիներին՝ ի դեմս Դոնբասի և Լուգանսկի անջատողականների: Մինչդեռ Ռուսաստանը, հայտարարելով, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն է հարավկովկասյան տարածաշրջանում, ավելին՝ Հայաստանի տարածքում տեղաբաշխված է ռուսական ռազմաբազա, զենքի ամենամեծ քանակը վաճառում է հենց Ադրբեջանին:

«Եթե այս պարագայում պատճառաբանում են, թե դա բիզնես է, ապա ԱՄՆ-ի պարագայում նման բան չկա: ԱՄՆ-ն հայտարարում է, որ դա քաղաքականություն է, և զենքի տրամադրումը կամ վաճառքն Ուկրաինային լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական դոկտրինային»,-ընդգծում է Գագիկ Համբարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը «երկակի ստանդարտների քաղաքականություն» է վարում:

Միաժամանակ, քաղաքագետը նկատում է, որ Դոնբասում տեղի ունեցող գործողությունները պաշտոնական Մոսկվան փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել որպես տեղի բնակչության ապստամբություն, որը, Գագիկ Համբարյանի գնահատմամբ, նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում:

«Իհարկե, ես հասկանում եմ, որ այդ տարածաշրջանը հիմնականում բնակեցված են ռուսալեզու բնակչությամբ, սակայն չպետք է մոռանալ, որ եթե Դոնբասի ու Լուգանսկի տարածաշրջանները չստանային համապատասխան ռազմական և ֆինանսական օգնություն Մոսկվայից, ապա հակամարտության մեջ շատ վաղուց պարտված կլինեին Կիևին»,-նկատում է քաղաքագետը:

Արմինե Մկրտումյան