Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա 4 տուժած և մեկ զոհ - Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք առաջադրվեց. կաշառք է պահանջել ու փոխանցել դատավորին - Մենք շատ աղետալի վտանգների առաջ ենք կանգնած. Վարդան Բոստանջյան - Վարչապետն ու Ծառուկյանը Լուկաշենկո են խաղացնում - Զինակոչիկին չեն տվել տարկետում, և բանակում նա մահացել է՝ հիվանդության սրացման հետևանքով. Արմեն Ռուստամյան - Դրամը թանկանում է - Հուշեր մարտական դիրքերից․ «Եթե լինես զրահաբաճկոնով ու սաղավարտով, ապա քեզ ո՛չ մի վտանգ չի պատահի» - Կաշխատենք արդարացնել Ձեր և Ռուսաստանի նախագահի վստահությունը. Լավրովը հյուրընկալվել է նախագահականում (ֆոտո) - Արտակարգ դեպք՝ ԱԺ-ի մոտ. ընթացքի ժամանակ «Մերսեդեսն» այրվել է (ֆոտո, վիդեո) - Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ն զգուշացնում է վարորդներին

ՀՀ կառավարության պատասխանը չի կարելի լուրջ համարել. հոլդինգի պարզաբանումը


ashot grigoryan

EU-ASIA Business Finance Center Հոլդինգի պատասխանը ՀՀ կառավարության հայտարարությանը` կապված «Նաիրիտ» ՔԿ-ի վերագործարկման հետ

Ի պատասխան Հայաստանում ներդրումային հսկայական ծրագիր և մեծ պոտենցիալ ունեցող EU-ASIA Business Finance Center Հոլդինգի առաջարկին՝ նվիրված ՀՀ արդյունաբերության վերականգմանը և առաջին հերթին «Նաիրիտ» քիմիկոմբինատի վերաթողարկմանը, ստացվել է կառավարության դեռևս ոչ պաշտոնական պատասխան մամուլի միջոցով։

Այդ պատասխանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարելի լուրջ համարել: Սա նմանվում է Հոլդինգի առաջին պատվիրակության այցից հետո վարչապետ Կ. Կարապետյանի կողմից հնչեցրած անհեթեթ պատճառաբանություններին, թե ինչու չի կարելի համագործակցել «Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ Հոլդինգի հետ, Հոլդինգը չունի ծրագիր (պարզվեց, որ հակառակը՝ Հոլդինգն ունի փայլուն ծրագիր. որին, վարչապետից բացի, բոլորը տեղյակ էին), որ Հոլդինգը չի հաշվարկել էներգակիրների գները (սա արդեն անտեղյակ դիլետանտի կարծիքի էր նմանվում, քանզի կաուչուկի միջազգային գինը որոշվում է էներգակիրների տվյալ պահին ունեցած գնից կախված) և արդյունքում հոլդինգին գրկաբաց ընդունելու
փոխարեն հայտարարվեց միջազգային տենդեր:

Հոլդինգի նախագահությունը լուրջ ընդունեց այդ մրցույթի գաղափարը և ամենայն պատասխանատվությամբ մասնակցեց 2017թ. հունվարին նախատեսված մրցույթին: Հոլդինգի մեջ ստեղծված «Նաիրիտ-ԵՄ» կոնսորցիումի անդամներն ուղարկեցին պահանջված փաստաթղթերի փաթեթը, որտեղ ամենակարևոր կետը ֆինանսական տարեկան հաշվեկշիռն էր. անհրաժեշտ էր ունենալ նվազագույնը 200 մլն դոլարի տարեկան շրջապտույտ։ Մեր ընկերությունները ներկայացրեցին այդ թիվը մի քանի անգամ գերազանցող հաշվեկշիռ։ Մրցույթի արդյունքները ներկայիս վարչապետի գլխավորած կառավարությունը մեզ այդպես էլ չներկայացրեց. սա իր նմանը չունեցող անպատասխանատու գործառույթ էր, և Հոլդինգի նախագահության մոտ լուրջ տարակուսանք առաջացրեց:

Այնուհետև պարզվեց, որ գործարանի տեխնոլոգիական գծերի ճակատագիրն է դրված հարցի տակ. կառավարությունն անօրինական ուղով Նաիրիտը ճանաչել է սնանկ ու սկսել գույքի վաճառքը։ Հոլդինգն անմիջապես պատասխան պահանջեց ՀՀ կառավարությունից և ոչ պաշտոնական հրավեր ստացավ հարցերի քննարկման համար վարչապետի հետ հանդիպելու առաջարկով, որի արդյունքում պիտի ստորագրվեր ընդամենը մտադրությունների արձանագրություն։

Օգոստոսին Երևան ժամանած Հոլդինգի պատվիրակությանն ընդունեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որն արդեն պայմանավորվածության խախտում էր: Հանդիպման արդյունքում որոշվեց համաձայնել Հոլդինգի առաջարկի հետ՝ «Նաիրիտ»-ում Հոլդինգի ֆինանսավորմամբ կատարել աուդիտ, գործարանի ներկա վիճակին ծանոթանալու և ներդրումային չափը որոշելու համար:

Անցան շաբաթներ, ոչ միայն այդ պայմանավորվածությունը կառավարությունը չհարգեց, այլև «Նաիրիտ»-ում կատարված պայթյունի և բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում հայտարարեց, որ Հոլդինգի առաջարկը մերժում է։ Այսինքն մերժվում է մեր կողմից նախատեսված հսկայական օգնությունը, որի արդյունքում որոշվելու էր ներդրումային ծավալներն ու համագործակցության ուղին: Ավելին, տարածած հաղորդագրության մեջ նշվում էին հետևյալ կասկածները.

  • Հոլդինգի հասցեն նշված է մի գրասենյակ, սակայն բլանկի վրա նշված է այլ հասցե.
    Պատ. այս անմիտ հարցի պատասխանը խիստ պարզ է. — այո Հոլդինգն ունի
    մի քանի գրասենյակ և կարևորը գրանցման հասցեն է, որը և ներկայացվում է
    պետռեգիստրում:
  •  Հոլդինգի գրանցման համար վճարվել է 5 հազար եվրո.
    Պատ. Այո, ճիշտ այդքան է անհրաժեշտ Սլովակիայում Հոլդինգ գրանցելու
    համար և ին՞չ տարօրինակ հարց կա այստեղ։
  • Որ Հոլդինգի առաջին տարվա հաշվեկշիռը մեծ չէ:
    Պատ. Բայց չէ՞ որ և′ տենդերի համար, և′  այնուհետև պատվիրակության այցից
    հետո ներկայացվել են ներդրող ընկերությունների ֆինանսական հաշվեկշիռները
    և դրանք շատ ավելի մեծ ծավալներ են կազմել, քան պահանջված են։

Այսպիսով, Հոլդինգի նախագահության կարծիքով, ՀՀ կառավարությունը հենց սկզբից որոշել էր վիժեցնել «Նաիրիտ»-ի վերագործարկման գաղափարը, բայց ընտրել էր շատ տարօրինակ ուղի՝ ստիպելով մեզ հավատալ ՀՀ-ում իր ներդրումային «հիանալի մթնոլորտ» ստեղծած հեքիաթին։

Այսօր, կամ կառավարությունն արագորեն կփոխի իր մոտեցումը «Նաիրիտ» ՔԿ-ի հարցում և Հոլդինգը կշարունակի իր հսկայական ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում և կամ Հոլդինգը կտեղափոխի ներդրումների իրականացումը Վրաստան և Իրան, քանի որ այդ հարևան երկրներում օտարերկրյա ներդողների նկատմամբ կա հսկայական հետաքրքրություն ու հարգանք։

EU-ASIA Business Finance Center Հոլդինգի
նախագահ Աշոտ Գրիգորյան
05.09.2017
Բրատիսլավա, Սլովակիա