«Սոս և որդիներ» ՍՊԸ-ն պանրի արտադրություն է կազմակերպել ավտոտնակում (ֆոտո) - Ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշների դեմ․ Պյոտր Պորոշենկո - Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով - Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է - Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է լքել «Յուվենթուսը» - «Անտարես»-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը՝ «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրեր - Ծանր տանելով հոր մահը՝ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.com - Սահմանամերձ Ջանֆիդայի բժշկուհին չի բարեհաճում նույնիսկ հիվանդների զանգերին պատասխանել, ուր մնաց տուն գնա (լուսանկարներ) - Պարո՛ն Նախագահ, կծառայեմ - Պատրաստ եմ ներգրավվելու այդ պատասխանատու գործին, եթե, իհարկե, ԱԺ-ն ինձ ընտրի որպես նախագահ․ Արմեն Սարգսյանը համաձայնվել է

Դպրոց չհաճախող երեխաները պետության խղճին են


dproc chhachakhogh erexaner

Խորհրդային շրջանում որևէ երեխա չէր կարող դպրոց չգնալ, համապատասխան կառույցները հետևողական էին, նաև մթնոլորտն էր ուրիշ. անկախությունից հետո կրթության դերը փոքր-ինչ փոխվեց, հասարակության մտածելակերպի մեջ՝ ևս: Կարճ ասած՝ անկախության հետ փոփոխվեց նաև մտածելակերպը՝ որոշ չափով:

Հասարակության մեջ սկսեցին շերտեր ձևավորվել, որոնք նախկինում չկային, և այս տարիներին կային ընտանիքներ, որտեղ կրթությունն ամենավերջին պլանում էր, և ծնողների անտարբերության հետևանքով նրանք դպրոց չգնացին: Շատ դեպքերում ասում են, որ աղջիկներին դպրոց չեն ուղարկում, սակայն կային տղաներ, որոնք պարզապես դպրոց չէին գնում, այլ աշխատում էին:

Իհարկե, նախ պետք է մարդկանց սոցիալական վիճակը բարելավվել, սոցիալական աշխատողի ինստիտուտն այնպիսին դարձնել, որ ծնողների ոչ բարենպաստ ֆինանսական վիճակը չստիպի նրանց երեխային դպրոց չուղարկել: Նման դեպքերը բազմազան են, սակայն կան դեպքեր, երբ ծնողները քիչ թե շատ հնարավորություն ունեն, պարզապես անտարբեր են երեխայի կրթության նկատմամբ:

Այնուամենայնիվ, հիմնականում դպրոց չեն գնում ոչ կայուն ֆինանսական վիճակում գտնվող ընտանիքների երեխաները, և այստեղ կա պետության մեղավորությունը, եթե ծնողը չի ընկալում կրթության արժեքը և երեխային դպրոց չի ուղարկում, այդ երեխայի հոգսը պետության վրա է, եթե երեխայի ծնողները չունեն բավարար միջոցներ երեխային դպրոց ուղարկելու, ապա պետությունն է մեղավոր, որ իր քաղաքացին ծայրահեղ աղքատ է:

Երբ պետությունն ամենազանազան միջոցառումների վրա կարող է միլիոնավոր դրամներ և դոլարներ ծախսել, կարող է նաև իր քաղաքացիների նկատմամբ հոգատար լինել, երկիրն այնքան էլ մեծ բնակչություն չունի, որ չիմանան՝ որ քաղաքացու, տվյալ դեպքում՝ երեխայի հարցը լուծել:

Կրթությունը չգնահատող, նաև ֆինանսական համապատասխան միջոցներ չունեցող ծնողներին տուգանելն առնվազն ծիծաղելի է. ո′չ առաջին դեպքում ծնողները կկարողանան տուգանելուց հետո հասկանալ, որ կրթությունն անհրաժեշտ է, ո′չ էլ երկրորդ դեպքում, քանի որ առանց այն էլ սուղ միջոցների չտիրապետող ծնողները կհայտնվեն ծայրահեղ ծանր վիճակում:

Ասել կուզի` պետությունն այս միջոցով հնարավորինս նվաստացնում է իր քաղաքացուն, փոխարենը` հոգա իր յուրաքանչուր փոքրիկ քաղաքացու կարիքները:

Իհարկե, դպրոցը ևս անմասն չէ այդ գործընթացից, սակայն տնօրենները, սովորաբար, նման աշակերտներին անցկացնում են դասարանից դասարան, աշակերտներ, որոնց ծանոթությունը դպրոցի հետ սահմանափակվում է տառերով և թվերով:

Դպրոց չգնացող աշակերտների համար պատասխանատու են Կրթության և գիտության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ովքեր տարբեր միջազգային կառույցներից հսկայական գրանտներ են ստանում՝ հատկապես այս երեխաների կրթությունը կազմակերպելու համար, սակայն փաստ է, որ ամեն տարի որոշակի քանակով երեխա դպրոց չի հաճախում և նրանք մնում են պետության խղճին:

NEWSPRESS.am