Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից - Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ) - Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան - Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ - Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան

Հանրապետության տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել


hrdeh acaxi poghotayum artakarg iravijak

Հուլիսի 29-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ 35-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 119/7 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են տանիքի (105 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ):

***

Հուլիսի 29-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել՝ 17:56-ին:

Ամբողջությամբ այրվել է անասնագոմի տանիք՝ մոտ 75 քմ, ոչ բնակելի վագոն-տնակ՝ մոտ 18 քմ, մոտ 200 քմ խոտածածկույթ և մեկ այլ անասնագոմի տանիքից (450 քմ) մոտ 40 քմ հատված:

***

Հուլիսի 29-ին, ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում՝ կենցաղի տան մոտակայքում, այրվում է բենզատար ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 70/1 տան մոտակայքում ամբողջությամբ այրվում են «Ռուբեն Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող բենզալցակայանը (4 քմ), «ԳԱԶ 51» մակնիշի 27 LS 568 պետհամարանիշով բենզատար ավտոմեքենայի (վարորդ՝ 1960 թ. ծնված Գ. Ս.) բենզաբաքը, մոտակայքում կայանած «Nissan Teana» մակնիշի 90 SS 606 պետհամարանիշով ավտոմեքենայի (սեփականատեր` 1959 թ. ծնված Ա. Հ.) թափքը և մոտ 80 գմ մալուխ:

Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը բենզալցակայանի աշխատակից Ռ. Գ.-ն այրվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների ՀԳԿ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել` 15:45-ին:

Ա. Հ.-ին, ով ստացել է թեթև այրվածքներ, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

***

Հուլիսի 29-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մուրացան փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17:30-ին: Ամբողջությամբ այրվել է տան տանիքը՝ 300 քմ: