Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

Կադրային փոփոխություններ ԱԻՆ-ում


tonoyan

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի եւ Երեւանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Դավիթ Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՓՈՒՀ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Գրիգորյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փ/ծ գնդապետ Դավիթ Զաքարյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի: Երկար տարիների անբասիր ծառայության համար ԱԻ նախարարը Դ. Զաքարյանին պարգևատրել է մեդալով և շնորհակալագրով:

Նախարարի մեկ այլ հրամանով՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից է ազատվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հրանտ Հարությունյանը: