Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«ԵԿՄ Հայաստան» օգտատերը սպառնում է NEWSPRESS.am-ի հիմնադրին (լուսանկարներ)


Ariana ekm

«ԵԿՄ Հայաստան» այսպես է կոչվում այն ֆեյսբուքյան «ֆեյք» օգտատերը, որն ապառնացել է NEWSPRESS.am կայքի հիմնադիր, տնօրեն Արիանա Հովսեփյանին:

Վերջինս ֆեյսբուքյան նամակագրության միջոցով հայհոյել ու սպառնալիքներ է հնչեցրել Արիանա Հովսեփյանին՝ այն բանի համար, որ նա իր լրատվական կայքում, այսպես կոչված, «հակամանվելական» հոդվածներ է տեղադրում:

Այն, որ կայքն իսկապես համարձակ նյութեր է տեղադրում գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի դեմ, երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն հարկ է նկատել, որ հոդվածներից և ոչ մեկում անհիմն մեղադրանքներ չեն հնչել և զրպարտություններ չեն եղել:

Այս դեպքում՝ երկուսից մեկը. կա′մ հիշյալ «ֆեյք» օգտատերը, «դոշ» տալով Մանվելի Գրիգորյանի ու նրա ընտանիքի համար, փորձում է էժան հեղինակություն ձեռք բերել «մանվելականնների» շրջանում, որի մասին հնարավոր է և «վերևներում» տեղյակ չլինեն, և կա′մ էլ՝ պարզապես այս «ֆեյք»-ը նպատակ ունի խաղալ Գրիգորյանների անվան հետ՝ է′լ ավելի սևացնելով այն:

Չի բացառվում նաև, որ այս «ֆեյք»-ը ստեղծվել է Գրիգորյանների կողմից ու շարժվում է նրանց հրահանգով, սակայն սա թերևս քիչ հավանական է:

Իրենց բազում բացասական հատկանիշներով ու բռնատիրական գործելաոճով հանդերձ` Գրիգորյաններն, այնուամենայնիվ, դժվար թե իջնեին «ֆեյք»-ի մակարդակի ու նման փողոցային պահելաձև դրսևորեին:

Ամեն դեպքում՝ նամակագրություն ամբողջությամբ NEWSPRESS.am-ի հիմնադիրը ուղարկել է Կարեն Գրիգորյանին, ու նրա համապատասխան արձագանքից հետո արդեն պարզ կդառնա, թե ով է «ԵԿՄ Հայաստան» անվան տակ «բզբզացող» «ֆեյք» օգտատերը:

ekm fayq

fayq

ekm