«Առավոտ». ՆԱՏՕ-ն անտարբեր չէ…


NATO

«Առավոտ»-ը գրում է. «Սպառնալիքներն այսօր առավել շատ են, քան երբեք՝ լինի դա ահաբեկիչների ակտիվությունը Իրանում ու Սիրիայում կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի անկանխատեսելի ագրեսիվ պահվածքն իրենց հարևանների նկատմամբ, որը մեծ սպառնալիք է ստեղծում մեր շրջանում:

Օրինակ՝ վրացական մամուլից մշտապես կա­րելի է տեղեկանալ այն մասին, թե ինչպես են ռուս զինվորները հաճախ սահմանի տեղաշարժ իրականաց­նում՝ աստիճանաբար ավելի խորը մտնելով Վրաստանի տարածքի մեջ: Կամ՝ որ նույն Ռուսաստանն այնքան մեծ քանակության հարձակողական զինատեսակներ է տրամադրում Ադրբեջանին»,- «Առավոտ»-ի հետ զրույ­ցում անդրադառնալով հարցին, թե ինչ սպառնալիքներ է հաշվի առել ՆԱՏՕ-ն՝ նախաձեռնելով հուլիսի 30- ին Թբիլիսիում կայանալիք զորավարժությունները, որին մասնակցելու է նաև Հայաստանը, ասաց Javakhk Media ջավախքյան բաժնի խմբագիր, Akhaltskha.net կայքի գլխավոր խմբագիր, «Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն» հ/կ ղեկավար Էդուարդ Այվազյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: