Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Տուրիզմը զարգանում է արտագաղթի հաշվին


turizm artagaxt

Այս տարի, տուրիզմի ոլորտի պատասխանատուներն ասում են, որ դեպի Հայաստան այցելություններն ավելացել են:

Մի քանի դիտարկում.

Երեք-չորս տարի առաջ Հայաստանի մարզային զբոսշրջային կենտրոններից մեկում իմացա, որ 15 այցելու են ունեցել մեկ ամսվա ընթացքում, երբ նույն հարցով դիմեցի էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժին, նույն կենտրոնի արդեն տնօրենը ներկայացրեց, որ մոտ 20 այցելու են ունեցել, և ինձ հաղորդեցին նախարարությունից, որ մոտ 25 այցելու է եղել տվյալ կենտրոնում մեկ ամսվա ընթացքում:

Ծիծաղելի՞ է. և՛ այո, և՛ ոչ:

Ծիծաղելի է, որովհետև ամեն կերպ փորձում են արդարացնել այն գումարները, որոնք ներդրվում են ոլորտում և արդարացնել ոլորտում իրենց գոյությունը՝ չեղած այցելուների հաշվին:

Ի հակադրություն դրա, նույն ժամանակահատվածում, մի շվեյցարացի փորձել էր գնալ պահպանվող տարածք: Նրանից 2 հազար դրամ էին պահանջել, ուղեկցող էլ չէին տվել: Երբ նա ցանկացել էր կտրոն ստանալ` մերժել էին, նա էլ սկզբունքից ելնելով՝ չէր վճարել, հասկանալով, որ փողը ուղեփակոցի մոտ գտնվող անձը պարզապես գրպանում է:

Կարճ ասած, նա դժգոհ և հիասթափված հեռացել էր` առանց այցելելու պահպանվող տարածք: Իսկ երբ ցանկացել էր բնական կարիքները հոգալ` մատնացույց էին արել մայր բնությունը:

Ահա սա է Հայաստանի իրական զբոսաշրջության մի դրվագը: Արդեն ծիծաղելի չէ, այնպես չէ՞:

Հաջորդը.

Երբ ներկայացվում է 1 մլն մարդը հատող զբոսաշրջիկներին քանակը, թվում է՝ Հայաստան չվող թռչուններին էլ են հաշվում: Ի դեպ, ինչքան Հայաստանից ավելանում է արտագաղթեը, այնքան մեծանում են զբոսաշրջության թվերը: Պարզապես մեր հայրենակիցները ամռան շրջանում գալիս են հայրենիք այցելության, հարզատների մոտ, կամ էլ պարզապես տուն են վերադառնում: Կարճ ասած, արտագաղթողների հաշվին ևս տուրիզ է զարգանում:

Հաջորդը.

Իսկ այդ մեկ մլն մարդը գերազանցող քանակի մեջ քանի՞ մարդ է պարզապես գալիս Հայաստանը տեսնելու, ահա սա է իրական թիվը, որ երբեք չի ներկայացվում:

Իհարկե չենք խոսում արդեն ծեծված հանրային զուգարանների խնդրից, երբ Հայաստան այցելողները ստիպված են լինում ներդաշնակվել բնության հետ` մշակութային հուշարձանների այցելելիս: Իսկ Երևանում մի փոքր դժվար է, քանի որ կտրել են մեծ ծառերը, որոնք կարող էին արտասահմանցիներին ճակատագրական պահին օգնել:

Ենթադրվում է նրանք մեր երկրից հեռանում են ավելի խելամիտ և ավելի ճարպիկ և նրանք կամ կրկին Հայաստան կգան էքստրիմը կրկնելու, կամ հաջորդ անգամ պամպերսներով, իսկ այն թանկարժեք զուգարանները, որոնք չեն աշխատում, մնում է գնորդներին օժիտ տալ. գոնե մեկ բանի պետք կգան:

Եվ իհարկե ճանապարհները, որոնք տուրիզմի զարգացման թիվ մեկ գրավականն են:

Թեև ժամանակին էկոնոմիկայի տուրիզմի վարչությունից վստահեցնում էին, որ ճանապարհների հարցը մշտապես բարձրանցում էին, սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ բարձրացնում էին, ոչ էլ ճանապարհ է կառուցվում, եթե որևէ ճանապարհ է կառուցվում մեր երկրում, ապա մեկ կմ ավելի թանկ արժե, քան ցանկացած որևէ այլ երկրում, քանի որ մեկ կմ ճանապարհով սնվում են և կառուցողները, և կառուցապատողները, և բանվորները, և ի վերջո, գումար տրամադարողները: Իսկ այս ամենը տուրիզմի հետ բոլորովին կապ չունի:

Ի դեպ, եթե փորձեն` մեր հարուստ մշակույթը, մեր հնամենի եկեղեցիները, ապա հիշեցնենք, որ 1990-ականներին երբ Հայաստան բերեցին մեքսիկացի դերասանուհի Վիկտորյա Ռուֆոյին, ապա նա հորանջում էր Մատենադարանում և աշխուժացել էր, երբ նրան կազինո էին տարել: Սա իմիջիայլոց:

Պարզապես որևէ անհատ, որ այս ոլորտում պաշտոն է ստացել այս կամ այն ճանապարյով, փորձում է աչքակապության միջոցով զարգացում ցույց տալ, որն իհարկե կա, սակայն դա այնքան փոքր է, որ ի ցույց դնելիս ստիպված պետք է հրաժարական տան և անում են հակառակը…

Դա արդեն ավանդույթ է այս ոլորտում:

NEWSPRESS.am