Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

Ադրբեջանից սննդամթերք ներմուծելու սահմանափակում չկա. մասնագետ


snund

«Մենք այս պահին որոշակի սահմանափակում չունենք, որ ասենք, թե արգելվում է Ադրբեջանից սննդամթերք ներմուծել, բայց չունենք նաև մեկ դեպք, որ քաղաքացին օրինական ճանապարհով ներմուծի՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը սահմանային պետական վերահսկողության շրջանում»:

Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Նա նկատեց, որ շատ անգամ անձնական անհրաժեշտության մթերքի քանակը վերածվում է առևտրային քանակի և հանձնվում է խանութներին:

«Ինձ համար առաջնային մեղավորներից են նաև իրացման կետերը, քանի որ նրանք իրավունք չունեն վերցնել կամայական սնունդ, որը չունի ուղեկցող համապատասխան փաստաթղթեր, ավելին՝ բացակայում է գնահատման մասին որոշակի տեղեկատվություն»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանի սահմանային պետական վերահսկողության կողմից չի թույլատրվել, ապա դա արդեն մեր դաշտում չէ:քանի որ մենք չենք կարող պատկերացում կազմել: