Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«Հրապարակ». Մոտ օրերս Արմեն Ամիրյանի որդու հարսանիքն է. խնամին հայտնի պրիմա պարուհի է


armen-amiryan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն:
ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետեւել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը:
Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում եւ տեւական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Այժմ ապագա հարսի ու փեսայի ընտանիքի անդամները համատեղ ուժերով զբաղվում են հարսանեկան արարողության պատրաստությամբ:
Սարխոշյանի եւ Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց:
Նշենք, որ Ամիրյանի ավագ դուստրը՝ Սեդան, այս տարվա փետրվարին է ամուսնացել: Արմեն Ամիրյանը, փաստորեն, այժմ պետք է համատեղի աներոջ եւ սկեսրայրի պարտականությունները»:

Մանրամսները՝ թերթի այսօրվա համարում: