«Հայոց բանակի» ալիևյան երազանքները


ilham-aliyev

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում ալիևյան կայքերը Հայաստանի և հայերի դեմ մղվող տեղեկատվական պատերազմում անցել են պրիմիտիվիզմի բոլոր սահմանները… Սեփական զոմբիացած և տեղեկատվական ահաբեկչության ենթարկված հասարակությանն ապշերոնյան բռնապետը գրեթե ամեն օր հայոց բանակին վերաբերող ստահոտ լուրերով է կերակրում…

Մատուցված տեղեկության սկզբնաղբյուրն էլ՝ facebook-յան օգտատերերն են… Ես իհարկե չեմ նսեմացնում սոցցանցերի օգտատերերին և համարում եմ, որ սոցցանցերը և նրանց ակտիվ օգտատերերը շատ մեծ աշխատանք են կատարում տեղեկատվության տարածման, իսկ Ադրբեջանի պարագայում՝ տեղեկատվական պատերազմում ևս… Սակայն այստեղ կա մի ԵԹԵ … Իսկ «ԵԹԵ»-ն նրանում է, որ օգտատիրոջ կողմից, մատուցված տեղեկությունը պետք է լինի կոնկրետ «մարդ», որի էջը բացելիս շատ լավ կարելի է բացահայտել դա իրական մարդ է, թե կեղծ օգտատեր՝ ֆեյք… Սոցցանցերից օգտվողները դա կարող են պարզել շատ արագ…

Խնդիրը նրանում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայկական բանակին վերաբերող տեղեկության սկզբնաղբյուր համարվող սոցցանցերի և հատկապես facebook-յան օգտատերերի 100 % կեղծ են… Նույնիսկ Սեյրան Օհանյանի անունով կեղծ էջ էին բացել և ռուսերեն լեզվով գրառումներ անում… Ազերիական ԶԼՄ-ներում նշված շատ օգտատերեր նույնիսկ գոյություն չունեն…

Այդ ամենն արվում է մի քանի նպատակով… Նախ, Բաքվում մտածում են, որ ադրբեջանական հասարակությունն այնքան հիմար և պրիմիտիվ է, որ չի էլ ստուգի տրամադրված տեղեկատվության իսկությունը և կհավատա հույն ալիևյան ԶԼՄ-ների հրապարակած կեղծ տվյալներին և կհավատան, որ հայոց բանակում էլ նույն վիճակն է ինչ ադրբեջանականում… Ալիևյան քարոզիչների հույսերը, որ իրենց մատուցված տեղեկությունները մեծ ազդեցություն կունենան հայ հասարակության վրա սին են, քանի որ հայերը շատ վաղուց չեն հավատում Բաքվից հնչած բարբաջանքներին… Այս տեսակ ապատեղեկատվության հաջորդ «զոհերն» օտարալեզու ընթերցողներն են, որոնց ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են համոզել, որ հայկական բանակում ամեն ինչ շատ վատ է…

Ալիևը շատ կերազեր, որ իր ԶԼՄ-ների մատուցված ապատեղեկատվությունը համապատասխաներ իրականությանը…Ալիևը նույնիսկ կերազեր, որ ադրբեջանական բանակն ունենար հայոց բանակի խնդիրները… Լինչի դատաստանը ամենամեղմ հանցագործությունն է ադրբեջանական բանակում…

Սեփական աչքում գտնվող գերաններըը թողած ադրբեջանցիները չգիտես ինչ են ման գալիս մեզ մոտ…»: