ՄԻՊ-ի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» ՔԿՀ


MIP

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր եւ գրավոր բողոքները, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը եւ պահման վայրի պայմանները:

Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում: