Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«Տաշիր Կապիտալը» հանձնո՞ւմ է ՀԷՑ-ը


HEC

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար:

Թե ինչու է «Տաշիր Կապիտալ»-ը ՀԷՑ-ի մոտ 70 տոկոս բաժնետոմսերը գրավադրում ՎԶԵԲ և ԱԶԲ բանկերում և անունը դնում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում` անհասկանալի է:

Իսկ թե ազատականացումն ինչ կապ ունի գրավադրման հետ. ՀԷՑ-ը միշտ էլ համարվել է շահույթով, անգամ գերշահույթով, ներքին զարգացած խարդավանքներով հարուստ փորձառությամբ կառույց, և այսօր գրավադրումը չի բացառվում, որ վաղն այս կառույցի բաժնետոմսերի հիմնական փաթեթն անցնի այս երկու միջազգային բանկերին, որոնցից, ի դեպ, մեր երկիրն ամեն ախմախության համար վարկ է վերցնում և երկիրն ընկել է վարկային անիմաստ սարդոստայնի մեջ: Այժմ էլ ՀԷՑ-ը:

Դեռ բավական չէր, որ պետությունը ՀԷՑ-ը հանձնեց մասնավորին և այժմ պետությունը սակագին և էլէներգիա է աղերսում ՀԷՑ-ից, իր հերթին ՀԷՑ-ը որոշել է զբաղվել միջազգային պրիմիտիվ առևտրով և, իհարկե, նրա ձեռքը ոչ ոք չի բռնելու և հիշեցնի, թե ինչ կլինի, որ վարկերը ժամանակին չմարվեն, կամ էլ մարվեն տոկոսները ժողովրդի էլէներգիայի բարձր սակագնի հաշվին:

Առավել ևս անհասկանալի է, որ էլէներգիայի արտահանման ոլորտում այս տարի սպասվում է 20 տոկոս աճ, հատկապես որ էլէներգիան տարածաշրջանում Հաայստանում է ամենաթանկ էներգակիրը, որ վաճառվում է սեփական ժողովրդի վրա, և դեռ հպարտանում են, որ արտահանման աճ են ունենալու: Իհարկե, արտահանման աճը լավ է, երբ երկրի զարգացմանը նպաստում է այդ ռեսուրսը, ոչ թե հանրությունը փորձում է էլէներգիա քիչ օգտագործել, որպեսզի կարողանան վճարել: Վերջին մի քանի տարվա ընթացքում մոտ 70 տոկոսով Հայաստանում անհասկանալի կերպով թանկացել է էլէներգիան, իսկ թանկացման ֆոնին երկրում սոցիալական վիճակը սրվել է:

Իհարկե, այս խնդիրները ՀԷՑ-ի ո′չ նախկին, ո′չ էլ ներկա ղեկավարությանը չեն հուզում, կարևորը բարձր աշխատավարձերն են, որի մասին լեգենդներ են հյուսվում և ՀԷՑ-ի նախկին և ներկա ղեկավարների հեքիաթային կյանքը:

Նշենք, որ բարձր սակագնի պայմաններում համակարգում դեռևս լուծված չեն հենասյուների, նորացված մալուխների և հարակից բաղադրիչների հարցը. դրանք նախապատմական վիճակում են: Անհրաժեշտության դեպքում է պետությունը ՀԷՑ-ին «նվիրում» գումարներ` համակարգի արդիականացման համար:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի արդիականացման հետևում կանգնած է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին, իսկ Արզուման Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:

Այնպես որ` ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրումը խնդիրների չի հարուցի, իսկ թե ինչ կլինի հետո` ոչ ոք պատասխան չի տա:

NEWSPRESS.am