Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն


ynderq

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության կողմից այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 21 թույլտվություն, որից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։

Հանքավայրերն շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի և կրաքարերի 1-ական և բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանի փոխանցմամբ, առաջին կիսամյակում շահագործման թույլտվություններից բացի, ևս 11 ընկերություն ստացել է երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման իրավունք։

Նշենք, որ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման և 42 երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։