Խեղճ Լայմա Վայկուլե. Ադրբեջանում Լայմային չեն ների


layma

Մեր արևելյան հարևանները բացարձակ չեն ամաչում ի ցույց դնելու իրենց բարդույթները: Թերարժեքության բարդույթով տառապող ադրբեջանցիների մոտ շատ լավ է ստացվում դիմացինին զարմացնելը և, միևնույն ժամանակ, այդ նույն դիմացինի աչքերում աներեսի և հիմարի տպավորություն ստեղծելը:

Հիշում եք` ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսանակ Մարիա Զախարովային ազերի լրագրողները ուղղակի զզվեցրել էին ամեն մամլո ասուլիսի ժամանակ «քարվաճառյան մարդասպան» Դիլգամ Ասկեորվից հարցեր տալով: Արդյունքը՝ Մարիա Զախարովայի բավական կոպիտ պատասխանն էր ազերի լրագրողներին և Ադրբեջանի ԱԳՆ-ին:

Հիմա էլ, կատարելով Բաքվի պատվերը, ռուսական ազգանունով մի ազերի լրագրող, որը գտնվում է Ռիգայում և լուսաբանում է խորհրդային հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեի «Laima. Jurmala. Rendez-vous» փառատոնը, հարցազրույց է վերցրել տիկին Լայմայից և հետևայալ հարցն ուղղել. «Ձեր կարծիով ո՞վ է այս պահին ամենահետաքրքիր երիտասարդ ադրբեջանցի երգիչը»… Խեղճ Լայմա: Պատկերացնո՞ւմ եք խեղճ կնոջ վիճակը, ով ինչպես կարելի է հասկանալ վերջինիս պատասխանից բացարձակ չի հետաքրքրվում ադրբեջանական շոու բիզնեսով և կլկլացնող ոչ մի օղլուի կամ ղըզըի չգիտի: Իսկ պատասխանը շատ պարզ է: Լայմա Վայկուլեն անտեսել է ազերի աներես լրագրողի հարցը և չի պատասխանել վերջինիս:

Տեսնես սրանք ի՞նչ են մտածում, որ այսպիսի ապուշ հարցեր են տալիս:

Նույնիսկ խորհրդային միության տարիներին և ներկա ռուսական շոու բիզնեսում ազերիները գրեթե բարձր տեղեր չեն զբաղեցրել. Մուսլիմ Մագոմաևը հայտնի դարձավ ի շնորհիվ Առնո Բաբաջանյանի երգերի: Իսկ ներկայումս ադրբեջանցի ներկայացվող Էմինը ոչ մի կապ չունի ազերի ազգի հետ… Նա, ինչպես շատ Ադրբեջանի հրեաներ, նույն Բաքվի կողմից միտումնավոր ադրբեջանցի է ներկայացվում…  Բայց խնդիրը նրանում է, որ ադրբեջանցի լրագրողները բացարձակ չեն ամաչում իրենց անհեթեթ պահվածքից;

Համոզված եմ, որ Ադրբեջանում Լայմային չեն ների երիտասարդ և գեղեցիկ երգչուհի Զեյմաբ Խանլարովային չիմանալու փաստը:

Հ.Գ. Որքան հասկացա, Բաքվում բավական ծանր են տանում մեր և ռուսաստանցի հայտնի երգիչների զուգերգերը: Լայմայի պարագայում՝ Թաթայի հետ շատ հաջողված զուգերգն է…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: