Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Կարեն Կարապետյանը վախեցնում է վախեցածներին


karen karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղեգյուղ ընկած զարգացում է հորդորում գյուղապետերին, սակայն որևէ գյուղապետ նրան չի լսելու, հնարավոր է մարզպետերն ազատվեն մեկ-երկու ոչ ցանկալի գյուղապետերից, սակայն ոչ ավելին: Կարեն Կարապետյանի երազած դինամիկ, զարգացող ներդրումային ծրագրով գյուղապետ չի հայտնվելու, դրա համար կան հիմնավոր պատճառներ:

Նախ գյուղապետերի հիմնական առաքելությունը ՀՀԿ-ի, մեկ-մեկ էլ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելն է, և եթե նրանք այդ առաքելությունը հավուր պատշաճի կատարում են, անգամ հողմը նրանց գյուղապետի աթոռներից չի շարժի. նրանք պետք են յուրաքանչյուր ընտրությանը:

Զարգանալը նման իրավիճակում ուղղակի հակացուցված է, չի բացառվում, որ ավելորդ աշխուժությամբ աչքի ընկնող գյուղապետերին շատ արագ, ոչ իհարկե տեսախցիկների սևեռուն հայացքի ներքո, իրենց «տեղը» ցույց տան:

Գուցե Կարեն Կարապետյանը դա չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, սակայն միևնույնն է`ՀՀԿ-ի ստեղծած մթնոլորտում զարգանալու համար հնարավորություն չկա:

Այնպես, ինչպես երկրում չեն զարգանում մանր ջերմոցային տնտեսությունները, այնպես էլ չեն զարգանալու հայկական գյուղը: Ի դեպ, մեր երկրից գնում են և Կրասնոդարում, հսկայական տարածքների վրա ջերմոցներ են հիմնում և ունենալով եկամուտ՝ չեն վերադառնում:

Եվ թող Հրանուշ Հակոբյանն «Արի տուն», «Շուտ-շուտ արի տուն» և նմանատիպ ծրագրերով հպարտանա. մարդիկ գնում են, դրսում զբաղվում են նույն գործով` ջերմոցամշակությամբ և կարողանում են ապրել, իսկ Հայաստանում ջերմոցներից հետո միայն պարտքերն են ավելանում:

Ի դեպ, դա շնորհիվ «Գազպրոմ Արմենիայի», որի թանկարժեք գազի վճարումը ոչ բոլոր հողամշակների գրպանի համար է:

Այնպես որ՝ ստիպելով կամ վախեցնելով, թե՝ աշխատանքից կազատենք, ոչ ոքի չես աշխատեցնի, դրա համար համապատասխան պայմաններ են պետք, և այդ պայմաններն ապահովել է պետք, ոչ թե վարչապետական ուժը ցույց տալ առանց այն էլ թշվառ վիճակում գտնվող գյուղապետերի կամ ստորին օղակի պաշտոնյաների վրա:

Տնտեսությունը զարգացնելու փոխարեն ստեղծել են կարմիր գծեր, վարկեր են վերցնում, որ հարստանան, այսինքն՝ երկիրը վերածվել է թալանի աղբյուրի, և ոչ ոք չի անհանգստանում, որ այն զարգանա, Հայաստանը զարգանում է տարերայնորեն, և որևէ տնտեսական դրույթ երկրի համար չէ:

Ահա նման հարցերի շուրջ պետք է մտածի Կարեն Կարապետյանը, ոչ թե վախեցածներին վախեցնի:

NEWSPRESS.am