Հենրիխ Մխիթարյանն՝ ընդդեմ «Ռեալի» (տեսանյութ)


hayastan-azgayin-havaqakan-kisapashtpan-henrix-mxitaryan-golnsunderland-darpasn-tarber-lezunerov

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը և 11  մետրանոց հարվածաշարում դարձել գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է մանչեսթերյան ակումբի հաղթանակով: Հանդիպման 45-րդ րոպեին Լինգարդը բացել է հաշիվը, իսկ ահա 69-րդ րոպեին Կազեմիրոն 11 մետրանոց հարվածից հավասարեցրել է այն՝ 1:1: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, այնուհետև 11 մետրանոց հարվածաշար, որտեղ էլ 2:1 հաշվով մանկունյացիներն առավելության են հասել:

Հուլիսի 27-ին նրանք ուժերը չափելու են կատալոնյան «Բարսելոնայի» հետ:

Ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի ցուցադրած խաղն՝ ընդդեմ մադրիդյան ակումբի: