Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ


frankofonyan khagher

Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Այսօր մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:

Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես կգա 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ: