Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերտսի հետ լուսանկար է հրապարակել


henrix mxitaryan

Նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի լուսանկարը:

julia roberts

Ջուլիա Ռոբերտսը ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:

Հայտնի «Սիրունիկը» ֆիլմի հերոսուհին  լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս նկարն ֆուտբոլիստը տեղադրել է «Ինսթագրամի» իր էջում: Մխթարյանը հենց այդպես էլ վերնագրել է նկարը՝ «…և «Սիրունիկը»»:

julia roberts henrix mxitaryan

Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է մանչեսթերյան ակումբի հաղթանակով: Հանդիպման 45-րդ րոպեին Լինգարդը բացել է հաշիվը, իսկ ահա 69-րդ րոպեին Կազեմիրոն 11 մետրանոց հարվածից հավասարեցրել է այն՝ 1:1: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, այնուհետև 11 մետրանոց հարվածաշար, որտեղ էլ 2:1 հաշվով մանկունյացիներն առավելության են հասել:

Հաջորդիվ՝ հուլիսի 27-ին, նրանք մրցելու են իսպանական մյուս գրանդ ակումբի՝ «Բարսելոնայի» հետ: