Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«Հուզվելու պահերն այնքան շատ էին». կայացավ Տիգրան Մանսուրյանի ձայնասկավառակի շնորհանդեսը


tigran mansuryan narek harutyunyan

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` 2016 թվականին նոր ձևավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին:

Երեկոն տերունական աղոթքով մեկնարկեց Սկանդինավիայի հոգևոր հովիվ տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։

««Նարեկացի» արվեստի միությունը երկար տարիներ համագործակցել է Տիգրան Մանսուրյանի հետ, և հույս ունենք` դեռ շատ երկար տարիներ կհամագործակցի։

Այս ձայնասկավառակի ստեղծման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պարոն Մլքեյանը մի օր ասաց, որ Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ ունի՝ գրված հայ մեծանուն գրողների բանաստեղծությունների համար։ Մենք իսկույն առաջարկեցինք ձայնագրել այն, և մաեստրոյի առաջարկով այն ձայնագրվեց Սաղմոսավանքում։ Եվ ահա այսօր այն վերահրատարակվել է նոր ձևավորմամբ…

Մեր միությունը շատ պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել, բայց մեզ համար ամենակարևորը մաեստրոյի տված կոչումն է։ Նա տարիներ առաջ ասել է. ««Նարեկացի» արվեստի միությունը հոգևոր տուն է»։ Շնորհակալ ենք Ձեր ներկայության և ամեն ինչի համար…», — բացման խոսքում նշեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։

narek harutyunyan

Երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը (նվագակցող՝ Շուշան Հակոբյան)։

tigran mansuryan4

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ով հիշեց և ներկայացրեց «Խմբերգեր» հրատարակության ձայնագրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար։

tigran mansuryan9

«Հուզվելու պահերն այնքան շատ էին… Այս մարգարտաշատ խոսքերը, գեղեցիկ վերլուծականները, անցյալը հիշելը, բոլոր հնչած խոսքերն ինձ հուզեցին։ Շնորհակալ եմ «Նարեկացի» արվեստի միությանը և Նարեկ Հարությունյանին, որ աշխատում են այսքան հետևողական և մշտապես փնտրտուքների մեջ են՝ ինչպես ավելի լավ անել, ինչպես բարձր որակ ապահովել։ Այս աշխատանքը շատ բարեխղճորեն է արված, որն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի»,- իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը։

tigran mansuryan

tigran mansuryan6

Միջոցառման վերջում միությունը անակնկալ նվեր էր պատրաստել մաեստրոյին իր իսկ դիմանկարի տեսքով, որի վրա գրված էր կոմպոզիտորի` առավել հաճախ օգտագործվող բառակապակցությունը՝ «խորին ակնածանքով»:

tigran mansuryan3 tigran mansuryan7

Նվերի հանձնման արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան ստանալու Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ ձայնասկավառակ։

tigran mansuryan2

Երեկոյին ներկա էին մշակույթի վաստակաշատ գործիչներ և երաժշտասեր մարդիկ:

Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից:

Այն վերահրատարակվել է 2016 թվականին նոր ձևավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:

tigran mansuryan1

Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով ներկայացվել են առաջին անգամ:

Ստեղծագործությունները, գրված լինելով 1969-2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:

Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը: