Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

Լսողության խնդիր ունեցող երեխաների հատուկ դպրոցում կդասավանդեն նաև անգլերեն. միջամտել է ՄԻՊ-ը


MIP

Պաշտպանին ուղղված դիմումով Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների ծնողները բարձրաձայնել են կրթահամալիրում ռուսերենից բացի այլ օտար լեզու չդասավանդելու խնդիրը:

ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ հատուկ պետական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2016-2017թթ. ուստարվա օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված է անգլերեն լեզվի ուսուցում, մինչդեռ լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ուսումնական պլանում անգլերենն ընդգրկված չէ:

Կրթության և գիտության նախարարության դիրքորոշմամբ՝ 2016-2017թթ. ուստարվա ուսումնական պլանով մայրենի (հայերեն) լեզվից բացի նախատեսված է նաև «Ժեստերի լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաների դասավանդում, և նոր օտար լեզվի ուսուցումը լսողության խանգարում ունեցող երեխաների համար կարող է առաջ բերել լրացուցիչ դժվարություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ նշել է, որ ժեստերի լեզուն չի համարվում միջազգային լեզու և դրա ուսուցումը հնարավորություն է տալիս լսողության խանգարում ունեցող երեխաներին հաղորդակցվել միայն հայերենին տիրապետող անձանց հետ՝ սահմանափակելով նրանց միջմշակութային հաղորդակցման հնարավորությունը: Նշվել է նաև, որ ուսումնական պլանի բովանդակությունը չի համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին:

Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անգլերենի` որպես օտար լեզու, դասավանդման հարցը ներկայացվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ՝ մասնագիտական կարծիքի: Առաջարկվել է առարկայի դասավանդումն իրականացնել 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 կամ 2 ժամ ծանրաբեռնվածությամբ: Առաջարկն ընդունվել է. նախատեսվել է անգլերենի ուսուցում 5-րդ դասարանից՝ շաբաթական 1.5 ժամ ծանրաբեռնվածությամբ: