Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

«Վլադիմիր Գասպարյանը ինձ չի՛ կարող ասել…». Արիանա Հովսեփյանը հերքում է (տեսանյութ)


ariana hovsepyan

Տևական ժամանակ է՝ usarmenianews-ի խմբագիր Գայանե Մանուկյանը, մեղմ ասած, «ներքին պատերազմ» է մղում   Newspress.am-ի հիմնադիր տնօրեն Արմենուհի՝ Արիանա Հովսեփյանի դեմ: Թե ինչից է սկսվել այդ լարվածությունը՝ Արիանա Հովսեփյանն իր բացատրությունն ունի:

Նրա կարծիքով՝ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարության միջնորդությամբ, ինքը՝ որպես  Newspress.am-ի ղեկավար, դարձավ միջազգային խոշորագույն երկու կառույցների՝ SEEMO և IPI լրատվական ամենահեղինակավոր կազմակերպությունների անդամ:

Դրանից հետո Գայանե Մանուկյանի կողմից Արիանա Հովսեփյանի հասցեին սկսեցին հնչել մի շարք անհիմն մեղադրանքներ: Այդ թվում նաև այն, որ իբր Արիանա Հովսեփյանը պաշտպանում է իշխանության շահերն ու մասնավորապես համագործակցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Այս համագործակցությունը, Մանուկյանի դիտարկմամբ, հասնում է նրան, որ NEWSPRESS.am— ի տնօրենը, ֆեյսբուքյան իր էջում ու կայքում, հենց Վլադիմիր Գասպարյանի կամակայականության արդյունքում է հոդվածներ ու տեսանյութեր հրապարակում, կամ հանում դրանք:

Այժմ Արիանա Հովսեփյանը հերքում է. «Ո՛չ իշխանությունը, ո՛չ Վլադիմիր Գասպարյանը ինձ չեն կարող ասել հոդված կամ տեսանյութ հանիր, և կամ հրապարակիր…».

Մանրամասները՝ տեսանյութում.