Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Ալիկ Արզումանյանի բլեֆը


azgayin-joghov-patgamavor-alexan-arzumanyan-lusavor-hayastan-qaxaqacakan-paymanagir-hanrapetutyun-kusakcutyunner-mavorman-masin

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեց Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ կային, որ իշխանությունները ցանկանում են վարձահատույց լինել ՀՀՇ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանին, և իշխանությունների տեսակետը մշտապես պաշտպանելու համար նրան ՀՀ նախագահը որևէ երկրում պետք է դեսպան նշանակեր, ինչը և տեղի ունեցավ։

Իհարկե, զարմանալի չէ, որ դիվանագիտության և արտաքին գործերի հետ ժամանակին առնչված անձն ստանձնում է դիվանագետի պաշտոնը, այստեղ խնդիրը դա չէ, այլ այն, որ ՀՀՇ-ից հետո Ալիկ Արզումանյանը համարվում էր ընդդիմադիր և մինչև վերջին տարիները, առիթը բաց չէր թողնում քննադատելու իշխանություններին և նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականությունը։ Եվ այսօր համաձայնելով դառնալ դեսպան՝ նա ակամա իր վրա է վերցնում այդ անընդունելի քաղաքականությունն առաջ մղելու պարտականությունը։

«էդ սաղ բլեֆ ա»,- այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ ասել էր Ալիկ Արզումանյանը, իսկ նրան ոչ ոք այն ժամանակ լուրջ չընդունեց, եթե ականջալուր լինեին, այդքան մեծ կարևորություն չէին տա ԱԺ ընտրություններին, երբ տեղի ունեցավ այն, ինչը միշտ էլ տեղի է ունեցել՝ բլեֆ։

Եվ այսօր էլ այդ բլեֆի շարունակությունն է, Ալիկ Արզումանյանն իր ընդդիմադիր ՀՀՇ-ի կեցվածքը թողեց մի կողմ և գնաց վայելելու դիվանագիտական հանգիստն աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկում՝ Դանիայում։

Չէ՞ որ նա հենց սկզբից գնահատել էր իրավիճակը, այժմ իրավիճակը գնահատում է նրան։

Ինչպես երևում է՝ Ալիկ Արզումանյանը նախընտրեց միայնակ բլեֆը՝ ի տարբերություն խմբակային բլեֆի, և այսօր վարձահատույց են լինում։

Իսկ թե ինչպես կվերաբերվեն այս նշանակմանն Արզումանյանի նախկին կուսակիցները, այլ հարց է․ հուսանք՝ ՀՀՇ-ականները հերթով չեն վերածվելու ՀՀ դեսպանների։ Այսօր ՀՀ դեսպանները գոնե ազատ առևտրով են զբաղվում արտերկրում, իսկ ՀՀՇ-ի պարագայում՝ դիվանագիտական կորպուսը կտապալեն, չէ՞ որ նման հրաշալի փորձ արդեն ունեն։

NEWSPRESS.am