Արագածոտնի մարզպետը վաղը կազատվի աշխատանքից


gabriel-gyozalyan

 

Կառավարությունը վաղվա նիստում կհաստատի Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հրաժարականի դիմումը։ Հարցի մասին կզեկուցի Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է կառավարության որոշման նախագծում: