Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Հայաստանը պաշտպանված չէ կիբերհարձակումներից


samvel martirosyan

Վերջին երկու օրերին կիբեռհարձակումներ են տեղի ունենում Վրաստանում և Ուկրաինայում։

Այդ մասին տեղեկանում ենք տարբեր լրատվամիջոցներից։

Այսօր մեծ չափերի տարածվել է Petya շորթիչ-վիրուսը Վրաստանում, ինչի հետևանքով լիովին անջատվել են IT համակարգերն ամբոջ աշխարհի նավահանգիստներում և տերմինալներում: Հարձակաման թիրախում են հատկապես բանկերը, արդյունաբերական խոշոր հիմանրկները, փոստային ծառայություններ, Կիևի միջազգային օդանավակայնն, Վրաստանի խոհրահրդարանի պատգամավորների էլեկտրոնային հասցեները։

Նման կիբեռհարձակումների բացահայտ նպատակներից մեկը, ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների ավտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, գումար աշխատելն է։

«Հիմա դժվար է գնահատական տալ։ Նախադրյալը հետևյալն էր՝ օգտագործվել են լուրջ խոցելություններ, որոնք թույլ են տվել ներթափանցել կորպորոտիվ համակարգեր։ Տեսականորեն կարող են ինչ-որ քաղաքական չբացահայտված թեմաներ լինել։ Հնարավոր է Ուկրաիանան թիրախավորված էր, կամ պարզապես նրա բախտը չբերեց, դա պարզ չէ»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը։

Ըստ Սամվել Մարտիրոսյնաի՝ Հայաստանը ևս պաշտպանված չէ կիբերհարձակումներից։

«Բնակային համակարգը երևի միակն է, որտեղ ինչ-որ վերահսկողություն կա կենտրոնական բանկի կողմից, իսկ որքանով է այդ վերահսկողությունը լուրջ դժվար է ասել։ Նույնը վերաբերում է ԱԱԾ-ին, պետական որոշ հատվածների»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով Հայաստանում պաշտպանության համար չկա ոչ մի հաստակ մեխանիզմ, ինչից կարելի եզրակացնել, որ տեսականորեն խոցելի ենք։

«Մեզ ավելի շուտ պաշտպանում է այն, որ մեք մեծ թիրախ չենք, այսինքն Հայստանից շատ գումար չեն կարող տանել։ Երկրորդը այն, որ Հայաստանում շատ համակարգեր դեռ թվայանցված չեն։ Բյաց հանարավոր է մեկ-երկու տարվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվի և մենք հայտնվենք ավելի վատ վիճակում»,-եզրափակեց փորձագետը։

Աստղիկ Ստեփանյան