Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

ԵՄ-ն փող է տվել, որ սխալները ուղղեք և ոչ թե հակաճառեք


garnik vaxarshakyan

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս բարձրաձայնեց, որ ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ են թաքնված և ոչ թե մեր բարեկամական աջակցության մեջ:
Պարոն Պ.Սվիտալսկին պաշտպանության կարիք չունի, սակայն իր դիտարկումը միանգամայն ճիշտ է և տեղին: Մեր իշխանավորները դեսպանի հայտարարությունը ընդունեցին իբրև մեր պետության ներքին գործերին միջամտելու փորձ:

Դեսպանը նշել էր, որ ԵՄ-ն հատկացրել է զգալի գումար՝ ավելի քան 7 մլն. Եվրո, առանց որի աջակցության ըստ նրա նոր տեխնոլոգիաներ չէին ներդրվի համակարգում:

Պարոնա՛յք իշխանավորներ, ԵՄ-ի դեսպանի կառուցողական դիտարկումը ընդունեք իբրև հիմք և փորձեք մանուկներին հատուկ նեղացվածություն հանդես չբերել: Չէ՞ որ դուք արդեն այդ տարիքից վաղուց դուրս եք եկել: Կարծում եմ, ձեզ սազական չէ:

Այո, փոքրերին պետք է աջակցել, խրախուսել, իսկ երբեմն նաև դիտողություն անել կամ կշտամբել…:
Միշտ հիշեք, որ դուք ձեր թանկարժեք հանգիստը հիմնականում անց եք կացնում Հայաստանից դեպի Արևմուտք, մեկ-մեկ էլ Դուբայ:

Լիարժեք ինքնիշխան կեցվածքով հանդես գալու համար բավարար չէ իշխանավորների կոկիկ հագուկապը, այլ անհրաժեշտ է երկրում բավարար տնտեսական ներուժի առկայությունը:

Հուսանք, որ 2040թ-ից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի…:

Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ