Նորնորքեցի 30 երեխա կհանգստանա Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում (լուսանկարներ)


nornorqciner2

Նոր Նորք վարչական շրջանից հունիսի 19-ին Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի ուղևորվեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների առաջին հերթափոխը՝ 30 երեխա։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ճամբարային հաճելի ու անմոռաց օրեր մաղթեց երեխաներին` հորդորելով նրանց բարձր պահել Նոր Նորքի պատիվը: Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաները նվեր ստացան նաև շապիկներ, գլխարկներ և խաղեր:

Երեխաներին Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար ուղեկցեցին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու 1 բժիշկ: Ի դեպ, ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։ Նոր Նորքից ճամբարականների 2-րդ հերթափոխը՝ 35 երեխա, Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում կհանգստանա հուլիսի 8-ից մինչև հուլիսի 27-ը:

nornorqciner nornorqciner1 nornorqciner3 nornorqciner4 nornorqciner5 nornorqciner6 nornorqciner7