ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ) - Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ - Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ - Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ղարաբաղի հարցով հանդես են գալիս հանուն խաղաղ բանակցությունների շարունակության․ ռուս միջնորդ


popov

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակության օգտին։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը․ հաղորդում է interfax.az-ը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի շարունակել քաղաքական երկխոսությունը հակամարտող կողմերի միջև։ Այդ հարցը քննարկել է և′ Բաքվում, և′ Երևանում։ Այդ քննարկումների արդյունքում, կարելի է ասել, որ երկու երկրի նախագահները կողմնակից են խաղաղ բանակցությունների շարունակությանը»,- ընդգծել է Պոպովը։

Նա նաև հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուրջ մտահոգությունը՝ ղարաբաղյան հակարմատության գոտում լարվածության աճի վերաբերյալ։

Համանախագահը շեշտել է, որ ղարաբաղյան հակարմարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի միջնորդներն այդ հարցը քննարկել են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ «Մենք շատ ցավում ենք շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ։ Մենք պետք է անենք հնարավորը, որ նման դեպքերը չկրկնվեն։ Մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ լարվածության թուլացման համար»,- ընդգծել է Պոպովը։

Համանախագահը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վերջին դիմումը հակամարտող կողմերին նպատակ է հետապնդել հակամարտ զորքերի շփման գծում լարվածության թուլացման համար։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, անցնող շաբաթ հակամարտ զորքերի շփման գոտում իրավիճակը սրվել էր։