«Սոս և որդիներ» ՍՊԸ-ն պանրի արտադրություն է կազմակերպել ավտոտնակում (ֆոտո) - Ռուսական փամփուշտներն ուղղված են մեր խորհրդանիշների դեմ․ Պյոտր Պորոշենկո - Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.5%-ով - Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է - Բուֆոնը խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է լքել «Յուվենթուսը» - «Անտարես»-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը՝ «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրեր - Ծանր տանելով հոր մահը՝ Գյումրիում 17-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.com - Սահմանամերձ Ջանֆիդայի բժշկուհին չի բարեհաճում նույնիսկ հիվանդների զանգերին պատասխանել, ուր մնաց տուն գնա (լուսանկարներ) - Պարո՛ն Նախագահ, կծառայեմ - Պատրաստ եմ ներգրավվելու այդ պատասխանատու գործին, եթե, իհարկե, ԱԺ-ն ինձ ընտրի որպես նախագահ․ Արմեն Սարգսյանը համաձայնվել է

Թուրքիան Նախիջևանը վերածում է պանթուրքական պլացդարմի


Turqia

Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին։

Վերջերս Անկարայից հայտարարություններ են հնչել այն մասին, որ նրանք ցանկանում են Կարսից երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան՝ Թուրքիա-Նախիջևան-Իրան տարանցիկ միջանցքի միջոցով թուրքական ապրանքները հասնելու են թե′ Նախիջևան, թե′ իրանական շուկաներ։

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ-ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ՝ Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։ Անկարան ու Բաքուն այս օրերին էլ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում՝ ԶԼՄ-ներում անգամ տեղեկություններ էին տարածվել, որ Անկարան այնտեղ ռազմաբազաներ է տեղակայում՝ չի բացառվում, որ դրանք՝ հետախուզական և այլ տիպի արդեն իսկ տեղակայված են, սակայն այդպիսի տեղեկություններ բաց աղբյուրներում չեն հրապարակվում։

Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանն, այդ թվում՝ Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։

Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ-Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին, ինչպես նաև Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսը՝ Թեհրանն ու Անկարան տնտեսական գործընկերներն են, սակայն հավերժ աշխարհաքաղաքական հակառակորդներ։

Արտյոմ Բալասանով