Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացվել. Անահիտ Բախշյան


baxshyan

Երևանի ավագանու անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով Նոր Նորքում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների մասին:

«Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ: Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում»,-ասված է Անահիտ Բախշյանի հաղորդագրության մեջ: