Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց - Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով - Արցախի ՊԲ-ն հարձակողական բնույթի զորավարժություններ է անցկացրել - Ընտանեկան բռնությունը չի դադարի, եթե մենք ոչինչ չանենք. ցուցարարներ (ֆոտո, վիդեո) - Կալանավորի հաղորդումը. «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայհոյել է ու ոտքերով հարվածել է իրեն - ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ)

«Գազպրոմ»-ը միջուկային ռումբից հետո Ռուսաստանի հզորագույն ստրատեգիական զենքն է


ashot grigoryan

Հունիսի 15-ին Բեռլինում կայացավ «Газпром»-ի և Ռուսաստանի գազային միության կողմից կազմակերպված միջազգային համաժողովը:

Ռուսաստանի Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ և Ռուսաստանի Գազային Միության երկարամյա նախագահ պարոն Պավել Զավալնիի հրավերով այդ ֆորումին իր մասնակցությունն էր բերել «EU-ASIA Business Finance Center» հոլդինգի և Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը:

Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը:

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ նպատակով էր կազմակերպվել այս միջազգային համաժողովը և ովքե՞ր էին մասնակիցները:

-Կազմակերպվել էր «Газпром»-ի և Ռուսաստանի Գազային Միության կողմից Եվրամիության և «Газпром»-ի (ասել է թե Մոսկվայի) միջև առկա հակասությունները մեղմացնելու և տնտեսության զարգացման նպատակներին ծառայեցնելու համար:

Միջոցառմանը հրավիրված էին ԵՄ-ի էներգետիկայի բնագավառի պատասխանատու ղեկավարները, խոշորագույն ընկերությունների նախագահները, և նախատեսված էր իրականացնել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև երկխոսություն գազի մատակարարման ու վաճառքի շուրջ:

-Ծառայե՞ց արդյոք այս հավաքն իր նպատակին:

-Կարծում եմ, որ ոչ: Բրյուսելի կողմից իջեցված հրահանգի համաձայն ողջ արևմտյան խոշոր խաղացողները հրաժարվել էին ներկա լինելուց, դահլիճում միայն «Газпром»-ի ջատագովներն էին: Եվ այդ առումով կարելի է հայտարարել, որ համաժողովն ընդամենը մի փոքր քայլ կատարեց դեպի առաջընթաց:

-Մեր տարածաշրջանին վերաբերող որևէ հարց քննարկվե՞ց:

-Այո, իմ կողմից բարձրաձայնվեց Իրան-Հայաստան գազատարով գազն իր ողջ ծավալով մատակարարելու և SWAP վաճառք Եվրոպայում իրականացնելու շուրջ: Ես, մեր հոլդինգի անունից, ներկայացրեցի Իրանի և նույնիսկ Թուրքմենստանի կառավարությունների կողմից հայտարարված գազի SWAP վաճառքի շուրջ ծրագրի իրականացման պատրաստակամության մասին: Մեր հոլդինգն այդ ծրագրին լծված է մեկ տարուց ավելի, որի նպատակն է Հայաստանը վերջապես վերածելու գազային տարանցիկ մատակարարման գործընթացի մասնակցի:

Նշեմ, որ «Газпром»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը մեր նախկին հանդիպումների ժամանակ հետաքրքրություն էր ցուցաբերել այս հարցի շուրջ: Սակայն այս անգամ նրա պատասխանը չափազանց զգուշավոր էր: Ճիշտ է անձնական քննարկման ժամանակ պարոն Մեդվեդևը մեզ համար չափազանց հետաքրքրական պայման առաջարկեց, սակայն նրա տոնից հասկանալի էր, որ նա առանձնապես գոհ չէ Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններից՝ հիմնականում վերջիններիս պասիվության պատճառով:

Պարոն Մեդվեդևի կարծիքով՝ Հայաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում կտրուկ բարձրացման կարիք ունի:

-Իսկ ինչպիսի՞ն է «Газпром»-ի հարաբերությունները տարածաշրջանի գազի ոլորտի մյուս խաղացողների հետ:

-Պետք է սենսացիոն մի լուր ներկայացնեմ: «Газпром»-ը հսկայածավալ գազ է գնում Ադրբեջանից: Այդ գործարքի մասին «Газпром»-ի ղեկավարներն առանձնապես չեն սիրում «տարածվել»: Ըստ «ներքին խոհանոց»-ից ստացված տեղեկատվության՝ «Газпром»-ը շահագրգռված է Ադրբեջանից առավելագույն ծավալներով գազ գնելու հարցում:

Գազային քաղաքականության ռազմավարությանը ծանոթ փորձագետների համար այստեղ զարմանալի ոչինչ չկա, որ աշխարհում գազի ամենահսկայական ծավալներին տիրապետող կազմակերպությունը հանկարծ հետաքրքրված է գազ գնելու հարցում:

Ասեմ՝ ինչու. գիտենք, որ ընթանում է ակտիվ մրցակցություն Եվրամիություն գազ մատակարարելու հարցում: Ռուսական գազին զուգահեռ ցանկացած այլ գազի մուտքը Եվրոպա չափազանց ոգևորությամբ է ընդունվում Բրյուսելի կողմից: Չնայած դրան՝ արդեն տապալվել են ազերական և միջին ասիական գազի տարանցիկ խողովակաշարերի կառուցման «Նաբուկո», «Տանապ» և այլ ծրագրերը: «Նաբուկո»-ի համար անհրաժեշտ 33 մլրդ խմ գազը Ադրբեջանը չկարողացավ ապահովել: Այժմ տապալվում է «Տանապ» ծրագիրը՝ Ռուսաստանի կողմից «Թուրքական հոսք»-ը կառուցելու և Ադրբեջանից հնարավորինս շատ ծավալով գազ գնելու հետևանքով:

Իսկ այժմ իմ հայտարարած սենսացիոն լուրը կոնկրետ. Ռուսաստանն ադրբեջանական գազը գնելու դիմաց պարտավորվել է Ադրբեջանին զենք մատակարարել: Ահա թե որն է իրականում հայկական ԶԼՄ-ներում այդքան մեծ աղմուկ բարձրացրած մեր ռազմավարական ընկերոջ կողմից մեր թիվ մեկ թշնամուն զենքի մատակարարման պատճառը:

Փաստորեն, խոսքը ոչ թե լուրջ տնտեսական շահ ներկայացնող գործարքի մասին է, այլև հզորագույն ռազմավարական ծրագրի:

Այո, գազի միջազգային վաճառքը Ռուսաստանին հնարավորություն է տալիս նաև լուծելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ իր ունեցած ռազմավարական խնդիրները:

Ըստ տարածված կարծիքի՝ երկիրն այսօր ապրում է երրորդ համաշխարհային պատերազմի առաջին փուլը մտած ժամանակահատվածը:

Ընթանում է հզոր տեղեկատվական պատերազմ (որն իրագործում են հաքերների միջոցով կամ այլ մեթոդներով լրատվական ֆեյքային կենտրոնների կողմից և այլն), ինչպես նաև տնտեսական դաշտում:

Եվ ահա այս պատերազմում Ռուսաստանի հզորագույն զենքերից մեկը գազի առևտուրն է, որն իրականացվում է հիմնականում «Газпром»-ի և որոշ չափով «Роснефть»-ի միջոցով: Գազի մատակարարմամբ Ռուսաստանը կարողանում է ծնկի բերել իր բոլոր հակառակորդներին և հզոր դիվանագիտության շնորհիվ կարողանում է չեզոքացնել մեծաթիվ հարվածներ, որոնք կազմակերպվում են հիմնականում ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ն ապարդյուն փորձեր է կատարում եվրոպական շուկա հեղուկացված գազ մատակարարելու և «Газпром»-ի դեմն առնելու հարցում:
ԵՄ-ի պահանջը՝ դիվեսիֆիկացնել ռուսական գազը, իրականացնում է հենց ինքը «Газпром»-ը՝ կառուցելով Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն «Братство» գազատարին զուգահեռ «Հյուսիսային հոսք-1», «Հյուսիսային հոսք-2», «Հարավային հոսք» և «Թուրքական հոսք» ծրագրերը:

Այս առումով մեր առաջարկը՝ դիվերսիֆիկացիան զարգացնել նաև իրանական գազն Իրան-Հայաստան գազատարով ԵՄ մատակարարելու SWAP ծրագրերով կամ գազատարը շարունակելով «Հարավային հոսք»-ին միացնելով՝ պիտի որ հետաքրքրություն ներկայացնի:

Եթե մենք կարողանանք մեր այս նպատակն իրականացնել, ապա Հայաստանը հնարավորություն կունենա Ռուսաստանին օգնելու ձերբազատվելու Ադրբեջանական գազի կախվածությունից և բնականաբար կիջեցնի գազի դիմաց Ադրբեջանին զենք վաճառելու ռուսական հետաքրքրությունը:

Ահա մեր նպատակը, որի շուրջ բացառիկ ակտիվ աշխատում է «EU-ASIA Business Finance Center» հոլդինգը:

seminar
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն