Վրաերթ՝ Թբիլիսյան խճուղում


vraert-axjik

Հունիսի 16-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 170 UU 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել 1997 թ. ծնված Է. Մ.-ին, այնուհետև բախվել «թիվ 62» երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2112 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):

Փրկարարներն Է. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: